Ամենահեղինակավոր «The Legal 500» միջազգային վարկանիշավորմամբ «AM»-ը ճանաչվել է Հայաստանի իրավաբանական շուկայի առաջատար

20 Ապրիլ, 2020

Իրավաբանական ընկերությունների միջազգային հեղինակավոր վարկանիշավորման «The Legal 500»-ի 2020 թվականի ցանկում «AM» իրավաբանական ընկերությունը ճանաչվել է Հայաստանի տարածքում իրավաբանական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն՝ հաջողությամբ պահպանելով նախորդ տարիների իր զբաղեցրած դիրքը (Խումբ 1/Tier 1) վարկանիշավորման այս ցանկում. https://www.legal500.com/c/armenia/leading-firms/

«The Legal 500»-ը յուրաքանչյուր տարի ուսումնասիրում է ավելի քան 150 երկրների իրավաբանական ընկերությունների կարողություններն ու ուժեղ կողմերը՝ վարկանիշավորման հիմքում դնելով տարբեր չափանիշներ: Դրանցից գլխավորն այնպիսի իրավաբանական թիմերի առկայությունն է, որոնք առավել առաջադեմ ու նորարական լուծումներով ծառայություններ են մատուցում իրենց հաճախորդներին։ Ի դեպ, համանման որոշ վարկանիշավորող կառույցներ վարկանիշները տրամադրում են գումարի դիմաց, այնինչ հեղինակավոր «The Legal 500»-ը ոլորտի առաջատարներին նշում է բացառապես հաշվի առնելով շուկայում նրանց հեղինակությունը:

Վարկանիշավորման նպատակով միջազգային ընկերության կողմից իրականացվում է սեփական անկախ փորձագիտական ուումնասիրություն՝ ներառելով բազմաթիվ հարցազրույցներ իրավաբանական ընկերությունների հաճախորդների հետ, ինչպես նաև համանման ծառայություններ մատուցող ազգային ու միջազգային առաջատար կազմակերպությունների և իրականացվող նախագծերի գնահատականները։

«The Legal 500»-ը նշում է, որ մեր ընկերությունն առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, մասնավորապես՝ ֆիզիկական անձանց սպասարկում, հարկային, ընտանեկան, կորպորատիվ իրավունք, միաձուլում ու համակենտրոնացում, ինչպես նաև դատական պաշտպանություն։

Շնորհակալություն ենք հայտնում «AM» իրավաբանական ընկերության հաճախորդներին՝ մեր աշխատանքին դրական գնահատական տալու, և իհարկե, մեր թիմին՝ լավագույն աշխատանք կատարելու համար:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ