Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում և Կիպրոսում ձեր իրավաբանական խնդիրները լուծելու համար այսուհետ կարող եք դիմել «AM»-ի օգնությանը

12 Նոյեմբեր, 2018

Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում և Կիպրոսում ձեր իրավաբանական խնդիրները լուծելու համար այսուհետ կարող եք դիմել «AM»-ի օգնությանը

«AM» իրավաբանական ընկերությունը, հետևողականորեն ընդլայնելով իր միջազգային կապերը, համագործակցության հուշագրեր է կնքել Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում և Կիպրոսում գործող առաջատար ընկերությունների հետ:

“STN GLOBAL EXECUTIVE MANAGEMENT LTD” ընկերությունը հիմնադրվել և գործում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում և մատուցում է բիզնեսի կառավարման և բիզնես խորհրդատվական ծառայություններ տարբեր ոլորտներում: Ընկերությունն առաջարկում է բարձրորակ ծառայությունների լայն շրջանակ, որն իր մեջ ներառում է միջազգային հարկային խորհրդատվություն, ծառայություններ բանկային և ֆինանսական ոլորտներում, էներգետիկայի, մտավոր սեփականության, անշարժ գույքի, իմիգրացիայի և ծառայություններ բազմաթիվ այլ բնագավառներում: Ընկերությունն ունի 125 իրավաբան, 17 հարկային խորհրդատու և 350 իրավախորհրդատու։ STN GLOBAL EXECUTIVE MANAGEMENT LTD ընկերությունն ունի գրասենյակներ Նյու-Յորք, Մոսկվա, Դուբայ, Աբու-Դաբի, Էլ Քուվեյթ, Մյունիխ, Շտուտգարտ, Ցյուրիխ, Ժնև, Նիկոսիա և Աթենք քաղաքներում:

Եվրամիության անդամ հանդիսացող, Պորտուգալիայում ավելի քան տասը տարի գործող “Almeida, Dias & Associates” ընկերությունը մեծ փորձ ունի ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բանկային հաշիվների բացման, ինչպես նաև Պորտուգալիայում անշարժ գույքի ձեռքբերման կամ ներդրումների կատարման հիմքով Պորտուգալիայի քաղաքացիության ձեռքբեման ոլորտներում: Նշենք, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում իջեցվել է Պորտուգալիայի քաղաքացիության ձեռքբեման համար Պորտուգալիայում բնակվելու նվազագույն ժամկետի շեմը՝ նախկին 6 տարվա փոխարեն սահմանվելով 5 տարի: 
“ZEROLET SERVICES LTD” ընկերությունը Կիպրոսում գործող հեղինակավոր ընկերություններից է, որը մատուցում է իրավաբանական, հարկային, հաշվապահական և կառավարման ծառայություններ: Ընկերությունն ունի կորպորատիվ հաճախորդների սպասարկման երկարամյա և հաջող փորձ:
Այսպիով, «AM» իրավաբանական ընկերության կողմից աշխարհի տարբեր երկներում գործող ընկերությունների հետ պարբերաբար հաստատվող միջազգային համագործակցության շնորհիվ մեր հաճախորդներն իրենց իրավաբանական խնդիրները լուծելու հնարավորություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ