AM Tax & Accounting

«AM» հարկեր և հաշվապահություն ընկերությունը հիմնադրվել է «AM» իրավաբանական ընկերության ֆինանսական թիմի կողմից: Ընկերությունը տրամադրում է հարկային, ֆինանսական և հաշվապահական ծառայությունների լայն շրջանակ: Ընկերությունը բաղկացած է գիտակ և հմուտ մասնագետների թիմից` որը երկար տարիներ հաշվապահական ծառայություններ է մատուցում առաջատար կազմակերպություններին: Պրոֆեսիոնալ մասնագետների մեր թիմը հնարավոր լավագույն լուծումները կտա Ձեր կազմակերպության հարկային խնդիրներին և կապահովի ճշգրիտ ու գրագետ հաշվապահական հաշվառում:

Մեր գործունեության նպատակն է՝ բարձրացնել սպասարկվող ընկերությունների գույքային և ֆինանսական ակտիվների կառավարման արդյունավետությունը, նվազագույնի հասցնել ֆինանսական և հարկային ռիսկերը, գործընկերների հետ կառուցել երկարատև համագործակցություն:  Մենք առաջնորդվում ենք ձեռնարկատիրությունների հետ հնարավորինս լայն սպեկտրում համագործակցության զարգացմամբ, որն ուղղված է հարկային ոլորտում գործընկերների իրազեկվածության և բիզնեսի արդյունավետության ապահովմանը : Մեզ հետ հեշտ է աշխատել, քանի որ մենք արժևորում ենք գործընկերների հետ տևական հարաբերությունները:

Մեր կոնտակտներն են՝

Հասցե՝ Հայաստան, Երևան 0026, Արշակունյաց 49, թիվ 22
Հեռ./ ֆաքս՝ +374 60 44 26 26
E-mail: [email protected]
Տնօրեն՝ Սերգեյ Ստեփանյան

 ՄԵՐ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝

  • Ծառայությունների լայն շրջանակ
  • Մասնագիտական բարեխղճություն
  • Գնային ճկուն քաղաքականություն
  • Մասնագիտական պատասխանատվություն
  • Գործի կազմակերպում և կազմակերպվածություն
  • Երկարատև համագործակցություն գործընկերների հետ
  • Համագործակցություն բանիմաց և փորձառու մասնագետների հետ
  • Ծառայությունների բարձր որակ 

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաշվապահական ծառայություններ

  • Հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում
  • Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում
  • Մասնագիտացված ծրագրերի ներդրում
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Հարկային ծառայություններ

  • Հարկային խորհրդատվություն
  • Խորհրդատվություն միջազգային համաձայնագրերի վերաբերյալ
  • Հարկերի պլանավորում և օպտիմիզացիա
  • Ներկայացուցչություն և շահերի պաշտպանություն հարկային, մաքսային և տեղական ինքնակառավարման մարմիններում
  • Հարկային հաշվառման վարում
  • Հարկային ռիսկերի գնահատում և կառավարում
  • Հարկային Due Diligence

Ֆինանսական վերլուծություն

  • Կազմակերպության ֆինանսական գործունեության վերլուծություն և պլանավորում
  • Կառավարչական հաշվառման վարում
  • Բյուջետավորում և կանխատեսում
  • Շրջանառու կապիտալի կառավարում
  • Ներքին վերահսկողական համակարգերի մշակում

Կադրային գործավարություն

  • Աշխատանքային պայմանագրերի մշակում, պայմանագրերի լուծման հետ կապված հարաբերությունների կարգավորում
  • Աշխատանքային գրքույկների և ներքին իրավական ակտերի վարում
Կապվել մեզ հետ