
Մեր Մասին
«AM» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում իրավաբանական խոշորագույն ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է երկու առաջատար իրավաբանական ընկերությունների թիմերի միավորման արդյունքում, որոնք ավելի քան 10 տարի ակտիվ գործունեություն են ծավալել այս ոլորտում: «AM» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով:

Մեր Սկզբունքները
Մասնագիտական բարեխղճություն
Մեր մասնագետները փորձառու են և գիտակ, սակայն նրանք չեն զլանում ամեն անգամ նորից ու նորից մանրակրկիտ ուսումնասիրել օրենքը և ամեն կոնկրետ խնդրի շուրջ գտնել լավագույն լուծումը: Մեր հաճախորդները օգտվում են օրենքի ամեն մի տառից…
Ճշտապահություն
Մենք տալիս ենք խոստումներ միայն այն դեպքում, երբ կարող ենք կատարել դրանք: Մեր խոստացած ժամկետները կայուն են ու իրական: Մեր հաճախորդները մեզ չեն սպասում…
Խելամիտ գներ
Մեր ծառայությունները էժանագին չեն: Միևնույն ժամանակ մենք երբեք չենք փորձում գերշահույթ ստանալ: Երկարաժամկետ համագործակցությունն ու լավ հեղինակությունը մեզ համար շատ ավելի թանկ արժեն, քան ամենամեծ հոնորարը: Մեր հաճախորդները գիտեն, որ վճարում են իրապես որակյալ ծառայությունների համար
Ճկուն լուծումներ
Երբ մյուսները հրաժարվում են գործից և գտնում, որ լուծում չկա, մենք շարունակում ենք համառել: Մենք կարողանում ենք նայել քառակուսուց դուրս և գտնել օրենքում թաքնված այն հնարավորությունը, որն աննկատ էր մյուսների համար: Մեր հաճախորդները օգտվում են հնարավոր և անհնար պաշտպանությունից…
Համարձակություն
Մենք չենք վախենում մեր հաճախորդների հակառակորդներից ու տարբեր վտանգներից: Հանգիստ հաշվարկում ենք մեր հնարավորությունները և մինչև վերջ պայքարում մեր գործի համար: Մեր հաճախորդները չեն պարտվում մեր զգուշավորության պատճառով…
Ծառայություններ
-
- Քաղաքացիական գործեր
- Քրեական գործեր
- Վարչական գործեր
- Հակակոռուպցիոն գործեր
-
- Իրավաբանական անձանց գրանցում
- Հետագա փոփոխությունների գրանցում
- Մասնակիցների (բաժնետերերի) իրավունքներ
- Փաստաթղթերի կազմում
-
- Վստահորդի շահերի պաշտպանություն
- Վարույթի ընթացքում միջնորդությունների ներկայացում
- Գույքային պահանջների ներկայացում
-
- Ռիսկերի բացահայտում
- Խորհրդատվություն
- Բողոքարկում
- Շահերի պաշտպանություն դատարանում
-
- Ապրանքային նշանների գրանցում
- Պայմանագրերի կազմում
- Դատական ներկայացուցչություն
- Պայմանագրերի կազմում
-
- Դատական ներկայացուցչություն
- Երեխաների խնամքի հետ կապված հարցեր
- Գույքային բաժանում
- Ալիմենտ