Ռիմա Կոշտոյանն «АМ» իրավաբանական ընկերությանը միացել է 2015 թվականից՝ որպես կրտսեր իրավաբան։ Տարիների ընթացքում բարելավելով իր մասնագիտական որակները` այժմ համակարգելու է մեր ընկերության Գյումրու մասնաճյուղի աշխատանքները:
Ռիմա Կոշտոյանը մասնագիտացած է աշխատանքային, վարչական, ընտանեկան ևքաղաքացիական իրավունքի ոլորտներում: Մասնագիտական գործունեության ընթացքում ի թիվս այլ աշխատանքների նա իրականացրել ու շարունակում է իրավաբանական եզրակացությունների, պայմանագրերի կազմում և խորհրդատվությունների տրամադրում Գյումրու բնակիչներին:
Ռիմա Կոշտոյանը նաև քաղաքացիական, կորպորատիվ իրավունքի խնդիրներով իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել տարաբնույթ ոլորտներում գործունեություն իրականացնող տարբեր կազմակերպությունների: