իրավական բազմափուլ ուղեկցման արդյունքում շուրջ 4000 քմ հողամասի պետական գրանցումն արդեն իրականություն է:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբանական խումբը ստանձնել էր Դավթաշենում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչների շահերի պաշտպանությունը «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության սնանկության գործընթացում։ Իրավական բազմափուլ ուղեկցման ընթացքում նշանակալի իրադարձություն էր բազմաբնակարան համալիրից առանձնացված հողամասի վերամիավորման գործընթացի մեկնարկը և գրանցված դրական արդյունքը։
Սույն գործընթացում իր լիազորությունների շրջանակում ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։
«AM» իրավաբանական ընկերության փաստաբանական խմբի կողմից գործին առնչվող բոլոր կողմերի հետ ակտիվ, արդյունավետ և կառուցողական բանակցությունների կազմակերպումը, ինչպես նաև իրավական ուղեկցումը բերեցին դրական արդյունքի, և 2025 թվականի հուլիսին Անաստաս Միկոյան 64/7 հասցեի առանձնացված հողամասի վերամիավորման դիմումը ստացավ իրավունքների պետական գրանցում ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից, ինչի արդյունքում բնակիչների ընդհանուր օգտագործման բակային տարածքը վերադարձվեց նրանց։
«AM»-ի փաստաբանները շարունակելու են սնանկության վարույթում իրենց վստահորդ բնակիչների շահերի պաշտպանությունը՝ հույս ունենալով, որ գրանցված հաջողությունները կլինեն շարունակական և կավարտվեն ամբողջական հաղթանակով։




