Անշարժ գույքի 10 տարվա բարեխիղճ տիրապետումը հիմք է դարձել սեփականության իրավունքի ճանաչման համար. AM- հերթական հաղթանակը

Վստահորդը տարիներ շարունակ ապրել է վեճի առարկա դարձած հասցեում ամուսնու հետ, սակայն վերջինս երկրից հեռանալուց հետո նա միանձնյա շարունակել է բնակարանի օգտագործումը՝ հոգալով դրա պահպանությունը և կատարելով բոլոր անհրաժեշտ ծախսերը:

Նրա բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետումը շարունակվել է ավելի քան 10 տարի, ինչը հիմք հանդիսացավ սեփականության իրավունքի ճանաչման համար:

Դատարանը, հիմնվելով AM իրավաբանական ընկերության ներկայացրած գրավոր ապացույցների և վկաների ցուցմունքների վրա, հաստատեց, որ ամուսնու երկարատև անգործությունը վկայում է բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու մասին, իսկ վստահորդի տիրապետումը համարվում է բարեխիղճ և շարունակական:

Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը բավարարեց հայցը և ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչեց քաղաքացու սեփականության իրավունքը անշարժ գույքի նկատմամբ:

Իսկ նրա շահերը դատարանում ներկայացրեց AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանը:

Հետադարձ Կապ

Ֆեյսբուք