Արդարացման դատավճիռ հանիրավի մեղադրված տիկնոջ համար՝ «AM» փաստաբանական թիմի նոր հաղթանակի արդյունքում

Ուրիշի բնակարան ապօրինի մուտք գործելու համար մեղադրվող կինը դիմել էր մեր ընկերությանը՝ խնդրելով պաշտպանություն իր նկատմամբ հարուցված քրեական գործի դատական քննության ընթացքում:

«AM» իրավաբանական ընկերությանը գործը հանձնելու պահին մեր վստահորդին մեղադրանք էր առաջադրվել մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար, իսկ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տիկնոջը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով: «AM» իրավաբանական ընկերության փաստաբանական թիմը դատավճիռը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որն էլ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ բեկանեց առաջին ատյանի կողմից կայացված դատական ակտը՝ կայացնելով արդարացման դատավճիռ հօգուտ մեր հաճախորդի:

Այսպիսով, ընտրած ռազմավարության և ճիշտ իրավաբանական փաստարկների շնորհիվ, ինչպես նաև ժամանակին կատարված պատշաճ աշխատանքի արդյունքում ևս մի քրեական գործով «AM» դիմած քաղաքացին ազատվեց անարդար քրեական հետապնդումից, իսկ ընկերության փաստաբանական թիմը գրանցեց հերթական հաղթանակը:

Կարծիքներ

Facebook