AM իրավաբանական ընկերությունը ևս մեկ կարևոր հաղթանակ է գրանցել՝
ներկայացնելով «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»
ՓԲԸ-ի շահերը։ Տվյալ գործով առաջին ատյանի դատարանը բավարարել էր
աշխատողի կողմից ներկայացված հայցապահանջը՝ պարտավորեցնելով մեր
վստահորդին վճարել պարապուրդի գումարներ՝ սկսած 2019 թվականից մինչև օրս,
ինչպես նաև նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում։
Սակայն Վերաքննիչ դատարանում AM-ի ներկայացրած հիմնավոր փաստարկների արդյունքում
արձանագրվեց, որ մեր վստահորդը պատշաճ կերպով չի ծանուցվել դատական
նիստերի մասին և չի ստացել դատավարական փաստաթղթերը, քանի որ դրանք չեն
ուղարկվել ներկայացուցչի հասցեով։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը
բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը և գործը ուղարկեց նոր քննության։
Կենտրոնի շահերը դատարանում ներկայացրել է AM իրավաբանական ընկերության
փաստաբան Արման Ներսիսյանը։




