Դատարանը անվավեր ճանաչեց աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի հրամանը

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց AM իրավաբանական ընկերության ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի՝ անվավեր ճանաչելով աշխատակցի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը։

Դատարանը հիմնավոր համարեց և հաստատեց մեր փաստաբանի ներկայացրած այն փաստարկը, որ հրամանը կայացվել է օրենքի խախտմամբ։ Մասնավորապես՝ գործատուն բաց էր թողել կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը։

Դատարանը նաև արձանագրեց, որ գործատուի կողմից աշխատակցին տրված հանձնարարության կատարման ժամկետ սահմանված չի եղել, ինչը հանգեցրել է՝

իրավական որոշակիության (legal certainty) սկզբունքի խախտմանը,

աշխատողների և գործատուների իրավունքների ու պարտականությունների միջև հավասարակշռության խախտմանը։

Դատարանում աշխատակցի իրավունքների պաշտպանությունն իրականացրել է AM իրավաբանական ընկերությունը, ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։

AM-ը շարունակում է ապահովել իր վստահորդների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ ներկայացնելով նրանց շահերը նաև աշխատանքային իրավահարաբերություններից բխող վեճերով։

Հետադարձ Կապ

Ֆեյսբուք