Դատարանը մերժեց կառուցապատողի դեմ ներկայացված ավելի քան 24 մլն դրամի տույժի բռնագանձման պահանջը

Հայաստանի խոշոր կառուցապատող ընկերություններից մեկի դեմ ներկայացվել էր հայց՝ պայմանագրով նախատեսված տույժի բռնագանձման պահանջով, որի ընդհանուր չափը գերազանցում էր 24.000.000 ՀՀ դրամը։

Կառուցապատող ընկերության շահերը դատարանում ներկայացնում էր AM իրավաբանական ընկերության փաստաբան Հայկ Բարսեղյանը, ով, չհամաձայնելով հայցի պահանջների հետ, մշակեց և դատարան ներկայացրեց հիմնավորված պատասխան՝ ապացուցելով, որ կառուցապատողի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտում չի կատարվել, իսկ հայցվորի ներկայացրած հաշվարկները չեն համապատասխանում փաստական հանգամանքներին և պայմանագրի ամբողջական բովանդակությանը։

Շուրջ 10 ամիս տևած դատական քննության ընթացքում AM-ի փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց մի շարք էական հանգամանքների վրա, որոնք վկայում էին, որ ներկայացված հայցը զուրկ է բավարար իրավական և փաստական հիմքերից։

Արդյունքում դատարանը արձանագրեց, որ հայցվորի հաշվարկը հիմնված է պայմանագրի առանձին դրույթների մեկուսացված մեկնաբանության վրա և չի բխում պայմանագրի ամբողջական բովանդակությունից, շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներից, ինչպես նաև բնակարանի փաստացի հանձնման և սեփականության իրավունքի փոխանցման գործընթացի առանձնահատկություններից։

Դատարանը նաև եզրակացրեց, որ գործով չի ապացուցվել կառուցապատողի կողմից որևէ այնպիսի պայմանագրային խախտում, որը հիմք կհանդիսանար պահանջվող չափով տույժի բռնագանձման համար։

Արդյունքում դատարանը մերժեց կառուցապատողի դեմ ներկայացված ավելի քան 24.000.000 ՀՀ դրամի հայցը՝ պաշտպանելով վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը։

AM իրավաբանական ընկերությունը շարունակում է ապահովել իր վստահորդների արդյունավետ իրավական պաշտպանությունը՝ հասնելով հաջող արդյունքների բարդ դատական վեճերում։

Հետադարձ Կապ

Ֆեյսբուք