Դատարանը վերականգնել է վարորդական իրավունքը՝ հիմք ընդունելով «AM» իրավաբանական ընկերության
փաստարկները

«AM» իրավաբանական ընկերությունը հերթական հաջողությունն է գրանցել՝ այս անգամ ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության դեմ։ Դատարանի որոշմամբ ընկերության վստահորդին վերադարձվել է վարորդական իրավունքի վկայականը, որը նախկինում անհիմն կերպով զրկվել էր մեկ տարով։

Վստահորդը դիմել է AM իրավաբանական ընկերություն, նշելով, որ չէր եղել ալկոհոլի ազդեցության տակ և տվյալ պահին ընդհանրապես չէր վարել տրանսպորտային միջոց։ Գործը վարող իրավաբան Լևոն Միքայելյանը և փաստաբան Հայկ Բարսեղյանը հայտնաբերել են մի շարք իրավական խախտումներ վարչական ակտում և դիմել դատարան՝ այն առոչինչ ճանաչելու պահանջով։

ՀՀ Վարչական դատարանը, ուսումնասիրելով բոլոր ապացույցները, ամբողջությամբ բավարարել է հայցը՝ արձանագրելով, որ վարչական ակտի ընդունման համար բավարար և հիմնավոր ապացույցներ չեն եղել։

Արդյունքում վստահորդի խախտված իրավունքները վերականգնվեցին, իսկ վարորդական իրավունքը վերադարձվեց կարճ ժամանակում։

Կարծիքներ

Facebook