Իրական կյանքի և դասագրքային գիտելիքների տարբերությունը՝ Ֆրանսիական համալսարանի ուսանողներին

Ֆրանսիական համալասարանի իրավաբանության ֆակուլտետի տասնյակ  ուսանողներ հնարավորություն ունեցան օրենքի կիրառման հայաստանյան իրականությունը համեմատել ու համադրել իրենց տեսական գիտելիքների հետ՝ այցելելով երկրի ամենախոշոր իրավաբանական ընկերություն:

«AM» իրավաբանական ընկերությունն իր  գլխամասային գրասենյակում հյուրընկալեց Լիոնի Ժան-Մուլեն 3 համալսարանի մասնաճյուղը հանդիսացող Հայաստանում Ֆրանսիական համալասարանի իրավաբանության ֆակուլտետի  ուսանողներին: Հանդիպման ընթացքում ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանն ուսանողներին ներկայացրել է պետական մարմինների հետ աշխատանքի դժվարությունները և իրավունքի տարբեր ոլորտներում օրենսդրական բացերն ու խնդիրները:

Ուսանողներին հետաքրքել է, թե որքանո՞վ է Հայաստանում արդիական միջազգային մասնավոր իրավունքը, և թե «AM» ընկերության կողմից ի՞նչ ծառայություններ են մատուցվում օտարերկրյա ներդրողներին: Ուսանողներին ներկայացվել է տվյալ բնագավառում ընկերության փորձը, միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում ծառայություններ մատուցելիս առաջացող հնարավոր խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Ծավալված քննարկման արդյունքում ուսանողները հնարավորություն են ստացել առավել հստակ պատկերացում կազմել իրավաբանի պրակտիկ աշխատանքի վերաբերյալ: Ապագա իրավաբաններին ներկայացվել են նաև հետագայում «АМ» ընկերությունում աշխատանքի ընդունվելու կամ պրակտիկա անցնելու հնարավորություններն ու ընթացակարգերը:

Կարծիքներ

Facebook