Հարևան պետությունում մեր փորձառու և պրոֆեսիոնալ գործընկերոջ՝ «Law offices of Dr. Hassan Amirshahi and Associates» իրավաբանական ընկերության հետ համագործակցելով կարողացել ենք դրական լուծում տալ մեր հաճախորդի բարդացած խնդրին:
Հաճախորդը «AM» իրավաբանական ընկերությանն էր դիմել ժառանգության իրավունքի հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով: Խնդրի բարդությունն ու գործի լուծման հավանականությունը պայմանավորված էին այն հանգամանքով, որ բացակայում էին գործընթացի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք կարող էին ձեռք բերվել միայն Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմիններից: Իրանական գործընկերոջ հետ հստակ կազմակերպված թիմային աշխատանքի արդյունքում ստացված փաստաթղթերի հիման վրա մեր ընկերության իրավաբանները կարողացան իրականացնել վստահորդի կողմից ժառանգության ընդունման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները: