Հայաստանի ճանաչված իրավաբանական ընկերության լավագույն փորձը

AM իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը Մադրիդում ելույթով հանդես եկավ Եվրոպական փաստաբանների ասոցիացիայի (AEA – Association of European Attorneys) XIX տարեկան կոնգրեսին՝ ներկայացնելով մեր ընկերության ծառայությունները եվրոպական գործընկերներին:

Կոնգրեսի բացման թեմաներից էր վեճերի այլընտրանքային լուծումը, որի շրջանակներում Վանիկ Մարգարյանը նաև ներկայացրեց Հայաստանում արբիտրաժի ու հաշտարարության զարգացման միտումները՝ բոլոր ներկաներին հրավիրելով նաև Երևանում այս տարվա սեպտեմբերին նախատեսվող միջազգային արբիտրաժային շաբաթին:

Կոնգրեսի շրջանակներում գործարար կապեր ձևավորվեցին Եվրոպական, Ասիական և Ամերիկյան բազմաթիվ առաջատար իրավաբանական ընկերությունների գործընկերների հետ՝ AM իրավաբանական ընկերության հաճախորդների շահերը նաև արտերկրում պաշտպանելու, ինչպես նաև օտարերկրյա հաճախորդներ ներգրավվելու նպատակով:

Կարծիքներ

Facebook