«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին «AM» իրավաբանական ընկերություն. մեր ընկերության ապագա փաստաբանը հնարավոր է՝ նրանց շարքերում էր

Պահպանելով ապագա իրավաբաններին իրենց մասնագիտական առաջընթացում աջակցելու

ավանդույթը՝ «AM» իրավաբանական ընկերությունը հյուրընկալեց «Հերացի» ավագ դպրոցի պատմաիրավագիտական ենթահոսքի աշակերտներին: Ընկերության գործունեությանը ծանոթանալու համար աշակերտները շրջեցին ընկերության գլխամասային գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեց ընկերության կառուցվածքը և աշխատակազմը:

 

Հանդիպման ընթացքում «AM» իրավաբանական ընկերության բաժնետերերից մեկը` Վանիկ Մարգարյանը, աշակերտներին ներկայացրեց ընկերության հիմնադրման և զարգացման պատմությունը, դրա ամենօրյա գործունեության առանձնահատկությունները` պատասխանելով իրավաբանի աշխատանքի և իրավական կարգավորումների վերաբերյալ աշակերտների հարցերին:

 

Քանի որ «AM» իրավաբանական ընկերությունը մեծապես արժևորում է աջակցությունը մեր երկրի ապագա իրավաբաններին, նման միջոցառումների անցկացումը կլինի շարունակական:

Կարծիքներ

Facebook