AM իրավաբանական ընկերության և Միացյալ Թագավորությունում գործող EASYINC LIMITED խորհրդատվական կազմակերպության միջև արդեն ձևավորված գործընկերությունը համալրվել է նոր արտոնությամբ, որը լրացուցիչ առավելություններ է ստեղծում AM իրավաբանական ընկերության հաճախորդների համար։
Համագործակցության շրջանակում սահմանվել են բացառիկ պայմաններ Միացյալ Թագավորությունում ընկերությունների գրանցման նախագծերի իրականացման համար։
Համագործակցության սկզբնական փուլում Միացյալ Թագավորությունում ընկերություն գրանցող առաջին նախագծերի շրջանակում բանկային հաշվի բացման ծառայությունը կմատուցվի առանց EASYINC LIMITED-ի ծառայության վճարի։
Հաճախորդը կվճարի միայն համապատասխան բանկի կողմից սահմանված վճարները։
Այս նոր արտոնությունը վկայում է EASYINC LIMITED ընկերության կողմից գործընկերության նկատմամբ ցուցաբերվող վստահության, ինչպես նաև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամության մասին՝ միաժամանակ ստեղծելով լրացուցիչ արժեք AM իրավաբանական ընկերության հաճախորդների համար։
Հիշեցնենք, որ AM իրավաբանական ընկերության և EASYINC LIMITED-ի համագործակցության նպատակն է ապահովել համապարփակ աջակցություն այն բիզնեսներին, որոնք նախատեսում են մուտք գործել նոր շուկաներ, ընդլայնել իրենց գործունեությունը կամ ստեղծել և զարգացնել իրենց բիզնեսը միջազգային հարթակում։
Գործընկերության շրջանակում հաճախորդներին հասանելի են ընկերությունների գրանցման, կորպորատիվ կառուցվածքի ձևավորման, բիզնեսի միջազգային ընդլայնման, բանկային և վճարային լուծումների, ինչպես նաև կորպորատիվ սպասարկման ծառայություններ մի շարք միջազգային ուղղություններով, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում, Կիպրոսում, Էստոնիայում, Իռլանդիայում, Մալթայում, Դուբայում, Սինգապուրում, Վրաստանում, Կանադայում և այլ իրավազորություններում։
AM իրավաբանական ընկերությունը շարունակում է զարգացնել իր միջազգային գործընկերային ցանցը՝ հաճախորդներին առաջարկելով առավել շահավետ պայմաններ և արդյունավետ լուծումներ միջազգային բիզնեսի զարգացման համար։




