Մեր Մասին
«AM» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում իրավաբանական խոշորագույն ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին երկու առաջատար իրավաբանական ընկերությունների թիմերի միավորման արդյունքում, որոնք ավելի քան 10 տարի ակտիվ գործունեություն են ծավալել այս ոլորտում: «AM» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Ընկերության թիմը մասնագիտացված է ոլորտի բոլոր ուղղություններով: Իրավաբաններից շատերը համատեղում են պրակտիկ իրավաբանի աշխատանքը հանրապետության լավագույն բուհերում դասախոսելու հետ:
Ընկերությունն ունի գործընկերներ ավելի քան 15 երկրներում, այդ թվում՝ ինչպես հարևան Վրաստանում և Իրանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում:
Իրավաբանական խնդիրները ձևավորվում են դանդաղ, ժամանակի ընթացքում և հաճախ` աննկատ: Մարդիկ փորձում են ինչ-որ լուծումներ գտնել, բայց այդ խնդիրներով լրջորեն զբաղվելու ժամանակ չունեն: Ի վերջո դրանք կուտակվում են ու դառնում լուրջ վտանգ նրանց գործի, գրպանի ու նույնիսկ հանգիստ կյանքի համար:
ՄԻ՛ ԹՈՂԵՔ` ՁԵՐ ՓՈՔՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԴԱՌՆԱ ՄԵԾ ՎՏԱՆԳ:
Իրավաբանական խնդիրները լուծելու համար շատերը դիմում են տարբեր մարդկանց, տարբեր մասնագետների և միայն վերջում` իրավաբանի: Լավագույն դեպքում նրանք գտնում են մի իրավաբան, որից պահանջում են լուծել բոլոր իրավաբանական խնդիրները: Այդ իրավաբանը չի գոհացնում, ընտրում են մյուսին և դարձյալ դժգոհ են:
ՃԻՇՏ ԸՆՏՐԵ՛Ք ՁԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ:
Իրավաբանական ծառայություններից օգտվելը միշտ չէ, որ հաճելի է: Դժվար է որոշել` որ իրավաբանին դիմել, երբ դիմել և որքան վճարել: Բարդ է նաև հասկանալ, թե որ իրավաբանը ինչ ոլորտում է մասնագիտացած: Իրավաբանական ծառայություններից օգտվելը դառնում է մեկ այլ` ավելի մեծ խնդիր:
ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ Է ԴԻՄԵԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ:
Իրավաբանական գրասենյակներն այնքան շատ են: Դրանք կարող են շատ ավելի թանկ արժենալ, քան առանձին գործող իրավաբանները: Դուք ունեք իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությանը չդիմելու այլ պատճառներ ևս: Այդ պատճառներից ոչ մեկն արդարացված չէ «AM» ընկերության պարագայում:
Իր գործունեության ընթացքում որակյալ ծառայությունների մատուցման արդյունքում ընկերությունն արձանագրել է մեծաթիվ հաջողություններ, որոնցից հատկանշական են՝
560
Դատական գործերով հաղթանակներ
140
Վեճերի արտադատական լուծում
73
Ապրանքային նշանների գրանցում
247
Իրավաբանական եզրակացությունների տրամադրում
1760
Պայմանագրերի կազմում
220
Իրավաբանական անձանց պետական գրանցում
Իրավական տեղեկատվություն.
«ԷյԷմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ
Տնօրեն՝ Գրիգոր Մինասյան
Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 49/22
ՀՎՀՀ` 02607778
Հ/Հ 220473330581000 «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ»



