AM իրավաբանական ընկերությունը և Epic Corporate Services-ը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ նպատակ ունենալով աջակցել անհատներին և կազմակերպություններին Դուբայում և ԱՄԷ-ի ազատ տնտեսական գոտիներում բիզնես ստեղծելու կամ ընդլայնելու ամբողջ գործընթացում, ինչպես նաև ստանալու բնակության կարգավիճակ և ապահովելու կայուն պայմաններ իրենց ընտանիքի համար, ներառյալ՝ ընկերության գրանցում (Mainland կամ Free Zone) գործունեության լիցենզիայի ստացում բանկային հաշվի բացման աջակցություն վիզայի և բնակության կարգավիճակի ձևակերպում բիզնեսի սեփականատիրոջ և ընտանիքի անդամների համար
𝐄𝐩𝐢𝐜 𝐂𝐨𝐫𝐩𝐨𝐫𝐚𝐭𝐞 𝐒𝐞𝐫𝐯𝐢𝐜𝐞𝐬-ը իրականացնում է գործընթացների օպերացիոն մասը ԱՄԷ-ում՝ ապահովելով արագ և արդյունավետ գործարկում, մինչդեռ 𝐀𝐌 𝐋𝐚𝐰 𝐅𝐢𝐫𝐦-ը ստանձնում է իրավական լիարժեք աջակցությունն ու հաճախորդի շահերի պաշտպանությունը ամբողջ գործընթացում ՝ նվազեցնելով ռիսկերը և ապահովելով իրավական վստահություն։
Դուբայում և ԱՄԷ-ում բիզնես գործունեությունն ու ներդրումները առանձնանում են առավելություններով, այդ թվում՝ 0% եկամտահարկ, ինչը ստեղծում է կայուն, մրցունակ և երկարաժամկետ զարգացման բարենպաստ միջավայր




