Միջազգային շուկաներ ընդլայնվող բիզնեսների համար. AM իրավաբանական ընկերությունը մեկնարկել է համագործակցությունը Մեծ Բրիտանիայում գործող գործընկերոջ հետ

AM իրավաբանական ընկերությունը շարունակում է զարգացնել իր միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցության հուշագիր ստորագրելով Միացյալ Թագավորությունում գործող EASYINC LIMITED խորհրդատվական կազմակերպության հետ, որը մասնագիտացած է միջազգային բիզնեսի գրանցման, կորպորատիվ կառուցվածքավորման և բիզնեսի սպասարկման ծառայությունների ոլորտում։

Համագործակցության նպատակն է ապահովել համապարփակ աջակցություն այն ընկերություններին, որոնք նախատեսում են մուտք գործել նոր շուկաներ, ընդլայնել իրենց գործունեությունը կամ ձևավորել միջազգային կորպորատիվ կառուցվածքներ։

Գործընկերության շրջանակում ծառայություններ կտրամադրվեն մի շարք միջազգային ուղղություններով, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում, Կիպրոսում, Էստոնիայում, Իռլանդիայում, Մալթայում, Դուբայում, Սինգապուրում, Վրաստանում, Կանադայում և այլ իրավազորություններում։

AM իրավաբանական ընկերությունը կապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը վերաբերող իրավական աջակցությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կկորդինացնի միջազգային իրավաբանական ծառայությունների մատուցումը՝ օգտագործելով իր գործընկերային լայն ցանցի հնարավորությունները։

Համագործակցությունը ներառում է նաև խորհրդատվություն միջազգային իրավազորություններում կորպորատիվ մոդելների ընտրության և ձևավորման, ընկերությունների գրանցման, կորպորատիվ սպասարկման, բիզնեսի վարչարարության, միջազգային համապատասխանության (compliance), բանկային և վճարային համակարգերի, VAT, EORI և հարակից այլ հարցերի վերաբերյալ։

Իր հերթին, EASYINC LIMITED-ը կաջակցի հաճախորդներին միջազգային բիզնեսի գրանցման, իրավազորության ընտրության, կորպորատիվ վարչարարության, ինչպես նաև բիզնեսի տեղափոխման և միջազգային ընդլայնման գործընթացներում։

Նոր համագործակցությունը ևս մեկ քայլ է AM իրավաբանական ընկերության միջազգային գործընկերային ցանցի ընդլայնման և հաճախորդներին սահմաններից դուրս արդյունավետ ու համալիր իրավական և բիզնես լուծումներ առաջարկելու ուղղությամբ։

Հետադարձ Կապ

Ֆեյսբուք