«Յուքոմ»-ի հետ դատական վեճում վերջնականապես հաղթեց «AM»–ի հաճախորդ «Յուտաքսի» ընկերությունը

ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է հայտնի գործով ներկայացված բողոքը վարույթ ընդունելը, ինչի արդյունքում «Յուտաքսի» ընկերության ներկայացուցիչ, «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանի կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ բավարարող ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Նշված վճռի արդյունքում անվավեր է ճանաչվել ՏՄՊՊՀ այն որոշումը, որով արգելվել էր օգտագործել Utaxi նշանը կանաչ և սպիտակ գույների համադրությամբ` Ucom նշանի հետ ենթադրյալ նմանության պատճառով, քանի որ դատարանը գտել է, որ նման արգելքի հիմքեր առկա չեն։
Դատական գործով տարած հաղթանակի արդյունքում «AM»-ի օգնությամբ «Յուտաքսի» ընկերությունն այժմ հնարավորություն ստացավ վերադառնալ կանաչ գույնին։

Կարծիքներ

Facebook