Հունաստանում անշարժ գույք ձեռք բերելու, ներդրում կատարելու կամ ներդրման միջոցով կացության իրավունք ստանալու հնարավորություններ դիտարկող հաճախորդներն այժմ կարող են օգտվել «AM» իրավանականակն ընկերության և Հունաստանում գործող OIKOS Property Developments IKE ընկերության համագործակցության շրջանակում հասանելի հնարավորություններից։
«AM»-ը համագործակցության համաձայնագիր է կնքել OIKOS Property Developments IKE-ի հետ՝ իր հաճախորդների համար Հունաստանի անշարժ գույքի շուկայում առկա առաջարկների հասանելիությունն ավելի համակարգված և մասնագիտական դարձնելու նպատակով։
Համագործակցության շրջանակում «AM»-ը կարող է իր հաճախորդներին կապել Հունաստանի անշարժ գույքի շուկայում ներկայացված համապատասխան առաջարկների հետ՝ միաժամանակ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության և իրավական ու մասնագիտական խորհրդատվության հասանելիությունը։
Համագործակցությունը ներառում է․
Հունաստանում անշարժ գույքի ձեռքբերում և ներդրում,
անշարժ գույքի հետ կապված ներդրումային ծրագրեր,
Հունաստան տեղափոխվելու հնարավորություններ,
ներդրման միջոցով կացության իրավունք ստանալու գործընթացներ,
Հունաստանի անշարժ գույքի շուկային առնչվող իրավական և խորհրդատվական հարցեր։
Այսպիսով, Հունաստանում անշարժ գույք ձեռք բերելու հետաքրքրված անձինք այլևս ստիպված չեն լինի միայնակ ուսումնասիրել շուկան և տարբեր հարթակներում փնտրել համապատասխան առաջարկներ։ AM Law Firm-ի և OIKOS Property Developments IKE-ի համագործակցությունը հնարավորություն է տալիս մեկտեղել անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տեղեկատվությունն ու իրավական մասնագիտական աջակցությունը։
Եթե դիտարկում եք Հունաստանում անշարժ գույք ձեռք բերելու, ներդրում կատարելու, տեղափոխվելու կամ ներդրման միջոցով կացության իրավունք ստանալու հնարավորությունները, դիմեք «AM»-ին՝ ձեր ծրագրերը քննարկելու և համագործակցության շրջանակում հասանելի առաջարկներին ու հնարավորություններին ծանոթանալու համար։



