Նոր համագործակցություն՝ AM իրավաբանական ընկերության և «Մանթաշյանց» գործարարների ակումբի միջև

Ուրախ ենք տեղեկացնել մեր նոր համագործակցության մասին հայկական ամենամեծ բիզնես համայնքի՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի հետ, որը միավորում է աշխարհի տարբեր երկրներում գործող ավելի քան 700 հայ գործարարների։


Այսուհետ՝ որպես ակումբի գործընկեր, AM իրավաբանական ընկերությունը ստանձնում է իրավաբանական աջակցություն տրամադրելու պատասխանատվություն թե՛ ակումբին, թե՛ նրա անդամներին։ Համագործակցության նպատակն է խթանել բիզնես կապերի զարգացումը, ապահովել իրավական գրագետ ու անվտանգ միջավայր, ինչպես նաև նպաստել վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը։


Ակումբին անդամակցել է նաև մեր ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը, ինչը կարևոր հնարավորություն է ստեղծում ավելի ակտիվ ներգրավվածության համար հայկական և միջազգային բիզնես համայնքի կյանքում։


Մենք հավատում ենք, որ կայուն բիզնեսը կառուցվում է հստակ կանոնների և իրավական պաշտպանվածության հիման վրա, իսկ այդ միջավայրը ձևավորելը մեր հիմնական առաքելություններից մեկն է։

Հետադարձ Կապ

Ֆեյսբուք