Նոր հնարավորություն Կանադայի համալսարաններում սովորել ցանկացողների համար

Նախ, ինչու՞ սովորել հենց Կանադայում.

1. Այստեղ են գտնվում միջազգային բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններ, ինչպիսիք են, օրինակ, McGill University, Université de Montréal և այլն։

2. Կանադայում հնարավոր է սովորել 2 շատ տարածված լեզուներով՝ անգլերենով և ֆրանսերենով։

3. Ավարտելուց հետո ուսանողը ստանում է միջազգային մեծ ճանաչում ունեցող կանադական դիպլոմ։

4. Ուսման ընթացքում հնարավորություն է ընձեռվում աշխատելու շաբաթական մինչև 20 ժամ, իսկ արձակուրդներին՝  լրիվ դրույքով։

5. ԱՄՆ-ի, Անգլիայի կամ որոշ այլ առաջատար երկրների համեմատ ուսումն այստեղ ֆինանսական  առումով բավականին մատչելի է։

6. Եվ վերջապես, ուսումն ավարտելուց հետո հնարավորություն է ընձեռվում արագացված կարգով ձեռք բերել Կանադայում ապրելու և աշխատելու իրավունք։

Եթե այս ամենը հետաքրքրեց, ապա կարող եք օգտվել նոր հնարավորությունից, քանի որ «AM» իրավաբանական առաջատար ընկերությունն իր կանադական գործընկերների հետ համատեղ մատուցում է համապատասխան ծառայություններ, որոնց շնորհիվ համեմատաբար կարճ ժամանակահատվածում հնարավորություն է տրվում սովորել Կանադայի առաջատար համալսարաններում՝ ստանալով այնտեղ բնակվելու իրավունք:

Հարկավոր է նկատի ունենալ, որ 1 մեկ տարվա համար անհրաժեշտ է ունենալ մոտ 25000$ չափով ֆինանսական միջոցներ՝ ուսման վարձը վճարելու և Կանադայում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու համար:

Կարծիքներ

Facebook