AM իրավաբանական ընկերությունը շարունակում է իր միջազգային համագործակցության ընդլայնման ռազմավարությունը ՝ նոր կարևոր քայլ կատարելով Եվրոպական իրավական շուկայում ։
Այս շրջանակում ստորագրվել է համագործակցության հուշագիր Կիպրոսում գործող հեղինակավոր DADLAW իրավաբանական ընկերության հետ, որը հիմնադրվել է դեռևս 1966 թվականին և ունի երկարամյա փորձ գործարար և հարկային իրավունքի ոլորտներում ։
Կիպրոսը համարվում է ԵՄ չափանիշներին համապատասխանող գրավիչ բիզնես կենտրոն, որն առանձնանում է 12.5% կորպորատիվ հարկային դրույքաչափով, բարձրակարգ անգլալեզու իրավաբանական ծառայություններով և ընկերությունների արագ գրանցման գործընթացով։
Այս համագործակցության արդյունքում AM իրավաբանական ընկերությունը հնարավորություն է ստանում իր վստահորդներին առաջարկել ընդլայնված և բարձրորակ իրավաբանական ծառայություններ նաև Կիպրոսում ՝ ներառյալ՝
ընկերությունների գրանցման կազմակերպում և իրավական ուղեկցում
հարկային ռիսկերի վերլուծություն և գնահատում
բանկային և ֆինանսական ոլորտներում իրավաբանական խորհրդատվություն
մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն
և այլ մասնագիտական ծառայություններ միջազգային մակարդակով
Այս համագործակցությունը կարևոր քայլ է AM իրավաբանական ընկերության միջազգային ներկայության ընդլայնման և հաճախորդներին ավելի լայն իրավական հնարավորություններ տրամադրելու ուղղությամբ:



