Միջազգային բիզնես և իրավաբանական կապերի նոր համագործակցություն Բալկանյան տարածաշրջանը ներկայացնող Global Legal Business LLC ընկերության հետ

AM իրավաբանական ընկերությունը շարունակում է ընդլայնել իր միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցության հուշագիր ստորագրելով Կոսովոյում գործող Global Legal Business LLC (GLB) ընկերության հետ։

Նոր գործընկերությունը միավորում է երկու ընկերությունների մասնագիտական փորձն ու միջազգային ռեսուրսները՝ նպատակ ունենալով հաճախորդներին տրամադրել առավել արդյունավետ իրավաբանական և բիզնես խորհրդատվություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Բալկանյան տարածաշրջանում։

Համագործակցության կարևոր ուղղություններից է նաև GLB-ի կողմից հիմնադրված «World Business Passport» միջազգային բիզնես հարթակը, որը ստեղծվել է միջազգային բիզնես կապերի զարգացման և գլոբալ համագործակցության հնարավորությունների ընդլայնման նպատակով։

Հարթակը բիզնեսներին և մասնագետներին հնարավորություն է տալիս ստանալ ոլորտային և շուկայական վերլուծական տվյալներ, բացահայտել նոր գործընկերային կապեր և զարգացնել միջազգային ներկայությունը տարբեր շուկաներում։

Այս համագործակցությունը AM իրավաբանական ընկերության համար ևս մեկ կարևոր քայլ է միջազգային մասնագիտական կապերի ընդլայնման և միջազգային շուկաներում գործունեություն ծավալող վստահորդներին առավել լայն հնարավորություններ առաջարկելու ճանապարհին։

Հուշագիրը նախատեսում է նաև համատեղ մասնագիտական միջոցառումների իրականացում, փորձի փոխանակում և միջազգային համագործակցության նոր ձևաչափերի զարգացում։

Հետադարձ Կապ

Ֆեյսբուք