Սահմանված տարիքից մեկ տարի շուտ և բարձր տարիքային կենսաթոշակ ստանալու՝ քաղաքացու իրավունքը վերականգնվեց իրավաբանական փաստի հաստատմամբ

«АМ»-ի վստահորդը դիմել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ օրենքով սահմանված տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ ստանալու նպատակով, սակայն Միասնական Սոցիալական Ծառայությունը մերժել էր նշված հիմքով տարիքային կենսաթոշակի նշանակումը՝ պատճառաբանելով, որ վստահորդի աշխատանքային գրքույկում առկա գրառումներով չի հաստատվել շուրջ 11 տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը։

«АМ» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Մարինե Հովհաննիսյանը,  իրականացնելով մի շարք հարցումներ պետական իրավասու տարբեր մարմիններ, ինչպես նաև գործատու ընկերություններ, հավաքագրել էր անհրաժեշտ փաստաթղթեր և դիմել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման նպատակով։

Դատարանը, հատուկ վարույթի կարգով գործի բազմակողմանի քննության արդյունքում՝ կայացրեց դատական ակտ հօգուտ մեր վստահորդի՝ հաստատելով վիճարկվող ժամանակահատվածում «АМ» վստահորդի աշխատանքային ստաժը, որի հիման վրա էլ հնարավոր եղավ վերականգնել քաղաքացու՝ օրենքով սահմանված տարիքից շուտ և բարձր կենսաթոշակ ստանալու իրավունքը։

Կարծիքներ

Facebook