Մեր վստահորդը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով իր կողմից տարիներ շարունակ փաստացի տիրապետվող բնակելի տան և հողամասի նկատմամբ վերականգնել սեփականության իրավունքը՝ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիման վրա։
Սակայն քաղաքապետարանը մերժել էր դիմումը՝ պատճառաբանելով, որ բնակելի տունը ՀՀ Կադաստրի կոմիտեում հաշվառված է որպես ինքնակամ կառույց և, հետևաբար, չի կարող դիտարկվել նշված օրենքի շրջանակներում։
Չհամաձայնելով մերժման հետ՝ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լարիսա Հայրապետյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջով։
Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված ապացույցները և փաստարկները, արձանագրել է, որ մեր վստահորդի կողմից տիրապետվող բնակելի տան և հողամասի կարգավիճակը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին, և նման պայմաններում Երևանի քաղաքապետարանը պարտավոր էր ընդունել համապատասխան վարչական ակտ և ապահովել օրենքով նախատեսված իրավունքի իրացումը։
Արդյունքում ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցը և պարտավորեցրել Երևանի քաղաքապետարանին կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ վերականգնելով մեր վստահորդի սեփականության իրավունքը։
Այս գործը ևս մեկ անգամ վկայում է, որ նույնիսկ վարչական մարմինների մերժումների պարագայում իրավական հիմնավոր և հետևողական պաշտպանության միջոցով հնարավոր է հասնել արդար արդյունքի և ապահովել քաղաքացիների իրավունքների լիարժեք վերականգնումը։
AM իրավաբանական ընկերությունը շարունակում է արդյունավետ կերպով պաշտպանել իր վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը՝ իր մասնագիտական փորձն ու գիտելիքները ծառայեցնելով նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։




