Սպորտային համալիրի դեմ ներկայացված անդամակցության վճարի վերադարձի պահանջն ամբողջությամբ մերժվեց

ՀՀ-ում գործող խոշոր սպորտային համալիրներից մեկի շահերի պաշտպանությունն ավարտվեց դատարանում հաղթանակով. դատարանն ամբողջությամբ մերժեց ակումբի նախկին անդամի ներկայացրած հայցը՝ հաստատելով, որ անդամակցության պայմանագրի դադարեցումն իրականացվել է իրավաչափ։

Հայցվորը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել անդամակցության պայմանագրի դադարեցումը և վերադարձնել չմատուցված ծառայությունների ժամանակահատվածին համապատասխան վճարված գումարը՝ պնդելով, որ ակումբը պայմանագիրը լուծել էր առանց իրավական հիմքի։

Ընկերության շահերը դատարանում ներկայացնում էր AM իրավաբանական ընկերության փաստաբան Լիդա Մկրտչյանը, ով դատարանին ներկայացրեց հիմնավորված իրավական դիրքորոշում՝ ապացուցելով, որ պայմանագրի դադարեցումն իրականացվել է կողմերի միջև կնքված պայմանագրի և դրա անբաժանելի մասը կազմող ներքին կանոնակարգի պահանջներին լիովին համապատասխան։

Դատական քննության ընթացքում փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անդամակցության պայմանագիրը ստորագրելով՝ հայցվորն ընդունել էր նաև սպորտային համալիրի ներքին կանոնակարգի բոլոր պահանջները, որոնց համաձայն՝ դրանց խախտման դեպքում ակումբն իրավասու էր միակողմանի դադարեցնել պայմանագիրը՝ առանց անդամակցության արժեքի վերադարձի։

Գնահատելով ներկայացված ապացույցներն ու իրավական հիմնավորումները՝ դատարանը մերժեց սպորտային համալիրի դեմ ներկայացված հայցն ամբողջությամբ՝ հաստատելով, որ պայմանագրի դադարեցումը եղել է իրավաչափ, իսկ գումարի վերադարձի պահանջը՝ անհիմն։

Կայացված դատական ակտը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի և դրա անբաժանելի մասը կազմող ներքին կանոնակարգի պահանջների պատշաճ պահպանումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ վեճի լուծման ընթացքում։

Հետադարձ Կապ

Ֆեյսբուք