«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սահմանված 700 000 դրամի պահանջը վերջնականապես ուժը կորցրեց. AM-ի հերթական հաղթանակը

Քաղաքացու իրավունքների պաշտպանությունը հերթական անգամ հաջողությամբ ապահովվեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ ընդդեմ Վեոլիա Ջուր ՓԲԸ:

Գործը վերաբերում էր քաղաքացու նկատմամբ ավելի քան 700 000 ՀՀ դրամի հավելյալ պարտավորության սահմանմանը, որը, ըստ ընկերության, առաջացել էր ջրաչափի խախտման հետևանքով:

Դեռևս 2025 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը ամբողջությամբ բավարարել էր AM իրավաբանական ընկերության ներկայացրած հայցը, արձանագրելով, որ քաղաքացու նկատմամբ կիրառված լրացուցիչ ֆինանսական բեռը եղել է ապօրինի և խախտել է նրա իրավունքներն ու օրինական շահերը:

Սակայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն բողոքարկել էր վճիռը վերաքննության կարգով:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ուսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը, այն մի քանի անգամ վերադարձրել է՝ մատնանշելով դատավարական թերությունները և առաջարկելով վերացնել դրանք օրենքով սահմանված կարգով :

Քանի որ պահանջները չեն կատարվել, դատարանը մերժել է վերաքննիչ բողոքի քննությունը , ինչի արդյունքում առաջին ատյանի դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Արդյունքում վստահորդը վերջնականապես ազատվել է ավելի քան 700 000 դրամ վճարելու պարտավորությունից, ինչպես նաև ապահովվել է դատական ծախսերի արդարացի փոխհատուցում:

Այս գործը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հետևողական և մասնագիտական իրավական աշխատանքը տալիս է արդյունք, նույնիսկ բազմաստիճան դատական գործընթացներում:

Գործը վարել է AM իրավաբանական ընկերության փաստաբան Մարինե Հովհաննիսյանը:


Feedback

Facebook