Հաճախորդը դիմել էր մեզ՝ հայտնելով, որ իր հետ ամուսնության մեջ գտնվող կնոջը արտասահմանից ուղարկել էր լիազորագիր, որի հիման վրա վերջինս օտարել էր մինչև ամուսնությունը հաճախորդի կողմից ձեռք բերված գույքը և հրաժարվում էր վերադարձնել օտարումից ստացված գումարը ։
AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Պայծառ Քոչարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ , և դատարանը որոշել է կնոջից բռնագանձել 2.800.000 ՀՀ դրամ ՝ որպես պարտավորության գումար և դրան հաշվեգրվող տոկոսները ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացված հայցի շրջանակներում հաշվի էր առնվել, որ հաճախորդը չուներ համապատասխան միջոցներ ամբողջ պետական տուրքի վճարումը կատարելու համար , և ներկայացվել էր 2.800.000 ՀՀ դրամի չափով գումարի բռնագանձման պահանջ։
Դատավարության ընթացքում ՀՀ բոլոր պետական մարմիններից և բանկերից ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայացվել էր հայցի առարկան 46.065.000 ՀՀ դրամով լրացնելու միջնորդություն ՝ խնդրելով դատարանին հետաձգել պետական տուրքի վճարումը։ Սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը , իսկ գործի քննության արդյունքում մերժվել էր նաև հայցը՝ հիմնավորելով, որ լիազորագիրը որևէ վերապահում կամ նշում չի պարունակում այն մասին, որ լիազորված անձը պարտավոր է եղել գույքը վաճառելուց և ստացված գումարը վերադարձնելու պարտականություն ունենալ։
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի, ընդունեց հիմնավորումը, որ առաջին ատյանի դատարանի վճիռը խախտել է նյութական և դատավարական իրավունքի նորմերը, որոնք ազդել էին գործի ելքի վրա։ Դատարանը ոչ միայն բավարարեց վերաքննիչ բողոքը , այլև կայացրեց նախադեպը չունեցող որոշում ՝ պետական տուրքի արտոնության հարցում և հայցի առարկայի փոփոխության հարցով գործը նոր քննության ուղարկելով նույն դատարան
Այս որոշումը առանձնահատուկ նշանակություն ունի դատական պրակտիկայում ․ մինչ այս մի շարք քաղաքացիական գործերով դատարանները մերժում էին լիազորագրով ստացված գումարը լիազորողին վերադարձնելու վերաբերյալ հայցերը՝ նշելով, որ լիազորագրում նշված չէ ստացված գումարը վերադարձնելու պարտականություն։
Վերաքննիչ դատարանի այս նախադեպային որոշումը ամրագրում է, որ քաղաքացիները կարող են պաշտպանել իրենց իրավունքները ՝ անկախ լիազորագրի սահմանափակումներից։
AM իրավաբանական ընկերությունը շարունակաբար հետևում է արդիական դատական պրակտիկային և ապահովում է հաճախորդների իրավունքի պաշտպանությունը ՝ առաջ մղելով նորարարական և արդյունավետ լուծումներ իրավաբանական ոլորտում:




