Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) պաշտպան, «AM» բաժնետեր Դավիթ Հունանյանի բողոքը

Դեռևս նախորդ տարվա հունիսին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին դատապարտել էր 9 տարի ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով նախկին Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանքում:

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը, ստանձնելով Լևոն Սարգսյանի պաշտպանությունը, սեղմ ժամկետում ուսումնասիրելով քրեական գործի բազմահատոր նյութերը, կայացված դատավաճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Շուրջ մեկ տարի տևած բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը երեկ կայացրած որոշմամբ բավարարեց Դավիթ Հունանյանի բողոքը և բեկանեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ գործն ուղարկելով նոր քննության: Բեկանման պատճառ էր նշվել առաջին ատյանի դատարանի դատավորի` իրագործված դատավարության ընթացքում անկողմնակալ չներկայանալը:

Գործի քննությունը կշարունակվի առաջին ատյանի դատարանում` նոր կազմով:

Կարծիքներ

Facebook