Վերաքննիչ դատարանը հաստատել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատական որոշումն առ այն, որ Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը զրպարտել է AM իրավաբանական ընկերության հաճախորդ Ավետիք Էլոյանին, ով դեռևս 2019 թվականին զբաղեցնում էր փոխքաղաքապետի խորհրդականի պաշտոնը։
Առաջին ատյանի դատարանը դեռևս 2023 թվականին որոշել է, որ Պետրոսյանի կողմից արված արտահայտությունները զրպարտություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է նրան հրապարակային հերքում տարածել ինչպես «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքում, այնպես էլ իր ֆեյսբուքյան էջում։
Վերաքննիչ դատարանը նույնպես գտել է, որ Սարհատ Պետրոսյանը զրպարտել է Ավետիք Էլոյանին և ուժի մեջ է թողել այս որոշումը՝ մասնակի փոփոխությամբ՝ փոխհատուցման չափը սահմանելով 250.000 դրամ։
Գործը ներկայումս բողոքարկված է Վճռաբեկ դատարանում:




