«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն 30․12․2025թ.-ին իր https://armlur.am/ պաշտոնական կայքում տարածել է լրատվական բնույթի հոդված և դրա բովանդակությունը ներկայացնող տեսանյութ ՝ «Ինչու՞ է «Օնեքս»-ը մոլորեցնում մարդկանց» վերնագրով (այսուհետ՝ Հոդված)։ Հոդվածում ներկայացված պնդումները, մասնավորապես՝ «Օնեքս» ընկերության գործունեության վերաբերյալ, չեն համապատասխանել իրականությանը և բացասաբար են անդրադարձել ընկերության գործարար համբավի վրա ՝ այն ներկայացնելով որպես օրենքի խախտող և սպառողներին մոլորեցնող սուբյեկտ։
Իրավունքների պաշտպանության նպատակով «Օնէքս» ընկերությունը դիմել է «AM» իրավաբանական ընկերություն , որի բաժնետեր Վանիկ Մարգարյանի գլխավորած թիմը նախաձեռնել է համապատասխան իրավական գործընթացներ ։ Գործով անմիջականորեն զբաղվել է իրավաբան, փաստաբան Հայկ Բարսեղյանը։ Կազմվել է հերքման տեքստ և ներկայացվել պահանջ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին՝ հերքելու իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, սակայն պահանջը չի կատարվել
Հետագա փուլում կազմվել և դատարան է ներկայացվել հայցադիմում ՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել https://armlur.am/ կայքում 30․12․2025 թվականին հրապարակված հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Միաժամանակ «АМ»-ի փաստաբանի կողմից ներկայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն
՝ պարտավորեցնելու պատասխանողին հեռացնել «ֆեյսբուք» և «ինստագրամ» սոցիալական հարթակներում 31.12.2025 թվականին հրապարակված համապատասխան հղումներով նյութերը։
Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ և բավարարել ներկայացված միջնորդությունը՝ պարտավորեցնելով պատասխանողին հեռացնել նշված հրապարակումները սոցիալական հարթակներից։ Այս որոշումը կարևոր նշանակություն ունի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հետ կապված վեճերի համատեքստում ՝ ապահովելով, որ միջանկյալ դատական ակտի միջոցով հնարավոր լինի սահմանափակել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հետագա տարածումը մինչև վերջնական դատական ակտի կայացումը ։
«AM» իրավաբանական ընկերությունը շարունակելու է հետևողականորեն պաշտպանել իր վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը ՝ կիրառելով արդյունավետ իրավական գործիքակազմ և ապահովելով բարձր մասնագիտական ներկայացուցչություն դատարաններում:




