14 տարվա աշխատանքային ստաժը AM-ի ջանքերով հաստատվեց դատարանի կողմից

Շուրջ 14 տարվա աշխատանքային ստաժը, որը նախկինում չէր հաշվարկվել դատական կարգով հաստատվել է՝ ապահովելով կենսաթոշակի վերահաշվարկի հնարավորություն

Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված ապացույցներն ու գործի հանգամանքները, իրականացրել է օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որի արդյունքում հաստատվել է անձի աշխատանքային գործունեությունը տարբեր կազմակերպություններում:

Գործի շրջանակում կատարվել է համապարփակ իրավական աշխատանք՝ ուղղված աշխատանքային ստաժի փաստագրմանը ։ Հավաքագրվել են բազմաբնույթ ապացույցներ՝ ներառյալ հարցումներ նախկին գործատու կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ,
ինչպես նաև ներկայացվել են լուսանկարներ, տեսագրություններ և վկաների ցուցմունքներ։

Գործը վարել է «AM» իրավաբանական ընկերության փաստաբան, գլխավոր իրավախորհրդատու Մարինե Հովհաննիսյանը , ում հետևողական և մասնագիտական աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել վերականգնել հաճախորդի խախտված իրավունքները:

Արդյունքում՝ ապահովվել է նաև կենսաթոշակի վերահաշվարկի հնարավորություն՝ հիմք ընդունելով դատարանի կողմից հաստատված աշխատանքային ստաժը:

Feedback

Facebook