AM-ը հաղթել է Վճռաբեկ դատարանում և ստացել ժամկետի բացթողնման հարցով շատերի համար օգտակար նախադեպային որոշում

Մեր թիմի ձեռքբերումներից մեկն էլ այս անգամ արձանագրվեց Վճռաբեկ դատարանում՝ սնանկության գործընթացում մեր վստահորդի շահերը պաշտպանելիս։ Ֆիզիկական անձը ուներ պարտավորություն մեր վստահորդի հանդեպ և դրա հետ կապված AM-ի փաստաբանական թիմը քաղաքացիական դատավարության շրջանակում հայց էր ներկայացրել դատարան։

Գործի քննության ընթացքում Պարտապանը սնանկ է ճանաչվել, որի մասին մեր վստահորդը տեղեկացել էր օրենքով սահմանված ժամկետից հետո։

Տեղեկանալուց անմիջապես հետո AM-ը վստահորդի անունից պահանջ էր ներկայացվել Սնանկության դատարան, միջնորդելով նաև հարգելի ճանաչել օրենքով սահմանված ժամկետի բացթողումը, քանի որ մեր վստահորդը իրականացնում էր իր իրավունքների պաշտպանությունը քաղաքացիական գործի շրջանակներում։

ՀՀ սնանկության դատարանը մերժել էր մեր միջնորդությունը` գրանցելով պահանջը որպես ստորադաս չապահովված պահանջ, որի պարագայում մեր վստահորդը չէր ստանալու հատուցում՝

պարտապանի գույքի անբավարարության և նախորդ հերթերի պահանջների առկայության պատճառով։

Սնանկության դատարանի որոշումը բողոքարկվեց Վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչ դատարանը մերժեց մեր բողոքը՝ ուժի մեջ թողնելով որոշումը։

«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լարիսա Հայրապետյանի կողմից ներկայացվել է Վճռաբեկ բողոք՝

հիմնավորելով, այլ դատական գործով պայմանավորված ժամկետի բաց թողնման հարգելիությունը, ինչպես նաև ընդգծելով, որ ժամկետի բացթողման հարգելիության հարցը կարող է կարևոր նախադեպ հանդիսանալ՝ ապահովելով օրենքի միատեսակ կիրառություն նմանատիպ գործերում։

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բողոքը և այն բավարարել է՝

ճանաչելով ժամկետի բացթողումը հարգելի, իսկ վստահորդի պահանջը գրանցվել է օրենքով սահմանված համապատասխան հերթում։

Կարծիքներ

Facebook