AM իրավաբանական ընկերության հերթական հաղթանակն՝ ընդդեմ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի

AM իրավաբանական ընկերությունը դատարանում արձանագրել է հերթական նշանակալի հաղթանակը՝ պաշտպանելով իրեն դիմած քաղաքացու իրավունքներն ու շահերը՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ առաջացած վեճում։
Քաղաքացին մեզ էր դիմել այն բանից հետո, երբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն առանց նախնական ծանուցման իրականացրել էր առևտրային հաշվառքի սարքի (ջրաչափի) ապահավաքակցում՝ կազմելով համապատասխան արձանագրություններ։ Ընկերության եզրակացությամբ արձանագրվել էր ջրաչափի խախտում՝ արտաքին միջամտությամբ, ինչը, ըստ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, կարող էր հանգեցնել պակաս ծավալների գրանցման։ Այդ հիմքով քաղաքացուց պահանջվել էր վճարել ավելի քան 700 000 դրամ հավելյալ գումար։

AM իրավաբանական ընկերության փաստաբան Մարինե Հովհաննիսյանի կողմից իրականացվել է ներկայացված փաստաթղթերի և ամբողջ իրավիճակի խորքային ու բազմակողմանի ուսումնասիրություն։ Արդյունքում դատարան է ներկայացվել հայց՝ ընկերության կազմած արձանագրությունները, լաբորատոր ստուգաչափման փաստաթղթերը և եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջներով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, ուսումնասիրելով գործի բոլոր հանգամանքները, լիարժեքորեն բավարարել է AM իրավաբանական ընկերության հայցը՝ քաղաքացուն ազատելով անօրինական հավելյալ պարտավորությունից։
Այս հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցում է AM իրավաբանական ընկերության իրավաբանների բարձր պրոֆեսիոնալիզմը, համապարփակ մոտեցումը և հանձնառությունը՝ պաշտպանելու յուրաքանչյուր հաճախորդի իրավունքներն ու օրինական շահերը։

Կարծիքներ

Facebook