«AM» իրավաբանական ընկերության ջանքերով ապօրինի սահմանահատման մեջ մեղադրվող օտարերկրացիները ազատ արձակվեցին

Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած Աֆղանստանի Իսլամական Էմիրության երկու քաղաքացիներ, ովքեր մեղադրվում էին խմբի կազմում ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ, դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։

Գործով պաշտպանությունը իրականացրել է «AM» իրավաբանական ընկերության իրավախորհրդատու, փաստաբան Սիփան Կեսոյանը։

Մեղադրյալները նշել էին, որ միմյանց չեն ճանաչել և միայն ինքնաթիռում են ծանոթացել, հետևաբար արարքը խմբի կազմում չի կատարվել։ Շուրջ մեկ տարի տևած քննությունից հետո դատարանը արձանագրել է, որ չկան բավարար ապացույցներ, որոնք կհաստատեին նրանց միջև նախնական պայմանավորվածություն։ Արդյունքում արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 3-րդ մասից՝ 1-ին մասով, որպես ապօրինի սահմանահատման փորձ՝ առանց խմբի կազմի։ Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալները շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատ են արձակվել:

Կարծիքներ

Facebook