«AM» իրավաբանական ընկերության ջանքերով գործարարին սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռը բեկանվել է

ՀՀ Սնանկության դատարանի վճռով «AM» իրավաբանական ընկերության վստահորդ գործարարը ճանաչվել էր սնանկ:

Ընկերության փաստաբաններ Դավիթ Հունանյանը և Լարիսա Հայրապետյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հիմնավորելով, որ գործարարին սնանկ ճանաչելու հիմքերը բացակայում են, և սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռը ենթակա է բեկանման:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «AM» իրավաբանական ընկերության փաստաբանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել ՀՀ Սնանկության դատարանի վճիռը՝ մերժելով գործարարին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը:

Կարծիքներ

Facebook