«AM» իրավաբանական ընկերությունը աջակցում է ապագա իրավաբաններին

«AM» ընկերության իրավաբաններ`Լևոն Սահակյանը, Գոհար Գևորգյանը, Նարինե Սարգսյանը և Էդուարդ Սարգսյանը փետրվարի 13 և 14 –ին հանդես են եկել որպես դատավորներ «Մարդու իրավունքների տուն» ՀԿ-ում գործող իրավաբանական կլինիկայի կողմից կազմակերպված դատախաղին: Դատախաղը իրականացավ ABA/ROLI հայաստանյան գրասենյակի և «AM» իրավաբանական ընկերության ֆինանսավորմամբ և աջակցությամբ: Դատախաղին մասնակցեցին Ռուս-Հայկական Սլավոնական, Հայաստանում Ֆրանսիական, Եվրասիա Միջազգային Համալսարանների և Եվրոպական Կենտրոնական Տարածաշրջանային Ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները:

Կարծիքներ

Facebook