Դեռևս նախորդ տարվա օգոստոսի 26-ին հանրությունը ականատես եղավ, թե ինչպես իր գրասենյակում, առանց համապատասխան հիմքերի, ցուցադրական կերպով, ձերբակալվեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը՝ ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով: Այդ ձերբակալման գործընթացը նկարահանվեց և հասարակությանը ներկայացվեց այդ պահին Արմեն Լաբլաջյանից առգրավված 79.000 ՀՀ դրամը՝ իբրև ապօրինի ստացված վարձատրություն: Հետագայում, չհայթայթելով որևէ ապացույց առ այն, որ նշված 79.000 ՀՀ դրամը հանդիսացել է ապօրինի վարձատրության գումար, չունենալով այլ ելք, այն այդպես էլ իրեղեն ապացույց չճանաչեց և վերադարձրեց Արմեն Լաբլաջյանի ընտանիքին: Հարկ եմ համարում նշել, որ պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է այն փաստը , որ քրեական գործով անցնող մյուս մեղադրյալ Հենրի Մարտիրոսյանը 1000 ԱՄՆ դոլար է տվել Արմեն Լաբլաջյանին, որպես ապօրինի վարձատվություն, սակայն նախաքննությամբ պարզվել է, որ վերջիններս իրար հետ շուրջ հինգ տարի է գտնվում են ջերմ ընկերական հարաբերությունների մեջ; և Հենրի Մարտիրոսյանը Ա. Լաբլաջյանին 1000 ԱՄՆ դոլարը տվել է պարտքով, ինչը հաստատվում է վերջիններիս կողմից և այլ ապացույցներով: Այս հաստատված հիմքերի առկայության դեպքում շարունակվում է իրականացվել Արմեն Լաբլաջյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը: Չնայած վերոգրյալին՝ կալանավորումը ընտրվում է որպես խափանման միջոց, այնուհետև երկարացվում է ևս 2 ամսով՝ առանց որևէ հիմնավոր կասկածի, որ Արմեն Լաբլաջյանը կատարել է իրեն մեղսագրվող գործողությունը: Չորս երկար ու ձիգ ամիսների ընթացքում վարույթ իրականացնող մարմինը, չկարողանալով որևէ ապացույց ձեռք բերել ի հիմնավորումն առաջադրված մեղադրանքի, նորից միջնորդություն է ներկայացնում դատարան, և կալանավորման ժամկետը երկարացվում է ևս 2 ամսով: Այժմ, երբ ձերբակալման օրվանից անցել է գրեթե 6 ամիս, քննիչը նորից միջնորդություն է ներկայացրել դատարան կալանավորման ժամկետը կրկին երկարացնելու մասին: Հարց է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, առաջնորդվելով իր կողմից որդեգրած մեթոդով, նորից պարզապես կարտագրի սույն գործով կալանավորման հետ կապված նախկինում կայացրած որոշումները և դրանց ստանդարտ «հիմնավորումները», թե այս անգամ գոնե կառաջնորդվի Եվրոպական կոնվենցիայի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով և առանց հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության չի սահմանափակի Արմեն Լաբլաջյանի ազատությունը: Արմեն Լաբլաջյանի վերջին ամիսների կենսագրության ուսումնասիրությունից առաջանում է անապահովության այնպիսի զգացում, որ ՀՀ-ում որևէ հանրային ծառայող, անկախ նրանից գործել է օրենքի սահմաններում, թե դրա սահմաններից դուրս, որևէ կերպ ապահովագրված չէ, որ այս կամ այն չինովնիկի պատվերով կարող են իրավապահ մարմինները մուտք գործել նաև իր գրասենյակ, գրպանից հանել սեփական գումարը, հանրությանը դա ներկայացնել, որպես ապօրինի վարձատրություն, ձերբակալել և կալանավորել, ինչի հետևանքով ինքը ամիսներ շարունակ անհիմն կգտնվի կալանավայրում: Արմեն Լաբլաջյանը խնամքին ունի երկու մանկահասակ երեխաներ, շաքարային դիաբետով հիվանդ 61-ամյա մայր, 72-ամյա հայր, բնութագրվում է դրական, մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, որպես ազատամարտիկ, ինչի կապակցությամբ պարգևատրվել է թվով երեք շքանշաններով, նախկինում դատապարտված չի եղել և հանդիսանում է հասարակության լիիրավ անդամ: Ցավն այն է, որ հասարակությունը այնքան է զզվել կոռուպցիոն դրսևորումներից, որ երբ նման մեղադրանք է առաջադրվում որևէ անձին, ապա միշտ, առանց մանրակրկիտ հետաքրքրվելու, կամա թե ակամա, գործում է «մեղավորության կանխավարկածի» դիրքորոշումը: Ակնհայտ է, որ Արմեն Լաբլաջյանը դարձել է ապօրինի կալանավորման անմեղ զոհ (դրա մասին գիտեն, թե քննիչը, թե դատախազը, թե դատավորը, թե համապատասխան պատվերն ուղարկած չինովնիկը), և ռեալ վտանգ կա, որ դատարանը նորից առանց որևէ հիմնավորման, կերկարացնի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով, ինչը անկասկած հանգեցնելու է նրան, որ «AM» իրավաբանական ընկերությունը ստիպված դիմելու է Եվրոպական դատարան իր վստահորդի իրավունքները պաշտպանելու նպատակով:
«AM» իրավաբանական ընկերությունը կդիմի Եվրոդատարան՝ 6 ամիս անհիմն կալանավորված Արմեն Լաբլաջյանի իրավունքները պաշտպանելու նպատակով
Լրահոս
Կարծիքներ
Ես իրապես գնահատում եմ, թե ինչպես է “AM” իրավաբանական ընկերության թիմը հոգ տանում իր հաճախորդների մասին։ Քրեական գործերով փաստաբանները ցուցաբերում են բարձր պատասխանատվություն, արդյունավետություն և պատրաստակամություն` մանրամասն անդրադառնալով գործի ընթացքում առաջացող յուրաքանչյուր խնդրի։
Հովհաննես Ազոյան
Դերասան
«AM» իրավաբանական ընկերությունն այսօր առաջատար է եւ բնականաբար առաջատարին հատուկ պատասխանատվությամբ է մոտենում իր առջեւ դրված խնդիրներին: Համագործակցությունը այս ընկերության հետ ապահովության գրավական է:
Հրաչ Քեշիշյան
Կինոռեժիսոր
«AM» ընկերության հետ համագործակցությունը չափազանց ձեռնտու է, քանի որ դու վճարում ես մեկ իրավաբանի համար, մինչդեռ քեզ համար ծառայություններ են մատուցում մի շարք որակավորված մասնագետներ: Չափազանց շահավետ տարբերակ է «AM»–ի հետ աշխատելը:
Վահագ Գևորգյան
«Ավանտ-Տուր» տուրիստական գործակալության տնօրեն
Իրավական հարցերը վստահելով AM-ին այսօր մենք հանգիստ զբաղվում ենք մեր մասնագիտական աշխատանքով, այլ ոչ թե իրավաբանությամբ: Իսկ իրավական հարցերի մասնագետները զբաղվում են իրենց աշխատանքով: Արդյունքում շահում են մեր երկու ընկերությունները:
Լևոն Ալթունյան
Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն
«AM» իրավաբանական ընկերության բոլոր առավելություններից ամենամեծը աշխատողների պրոֆեսիոնալիզմի, ճշտապահության և միևնույն ժամանակ պատրաստակամության ու բարեխղճության համադրությունն է: Երբ սկսում ես համագործակցել նրանց հետ, պատկերացնել անգամ չես կարող, որ կարելի է վստահել իրավաբանական հարցերդ մեկ ուրիշին:
Վ. Ստեփանյան
“Սանոֆի-Ավետիս Գրուպ”-ի հայաստանյան ներկայացուցչության լիազորված անձ`
Ցանկացած օտարերկրյա ներդրող նախքան ներդրում կատարելը փորձում է գտնել լավ իրավաբաններ, քանի-որ բարձրորակ իրավաբանական ծառայություններ ստանալը չափազանց կարևոր է: «AM» իրավաբանական ընկերությունը պրոֆեսիոնալ, ճշտապահ և ազնիվ իրավաբանների թիմ, որոնք անում են ամեն ինչ՝ Հաճախորդի համար լավագույն արդյունքին հասնելու համար: Ի դեմս «AM»-ի մենք Հայաստանում ունենք վստահելի գործընկեր:
Նիկոլաս Դեֆտերաս
«ՖորեքսԹայմ» ՓԲԸ գործադիր փոխտնօրեն
Վերջերս ես ստիպված էի անշարժ գույքի վերաբերյալ դատական մի գործ սկսել Հայաստանի պետական մարմիններից մեկի դեմ: Բազմաթիվ իրավաբանների հետ զրուցելուց հետո «AM» ընկերության իրավաբանների թիմը միակն էր, որ կարողացավ հաղթական լուծում գտնել իմ գործի համար: Ես համարում եմ նրանց իրենց գործի իսկական նվիրյալներ և չափազանց պրոֆեսիոնալ մասնագետներ: Ես միանշանակ կարող եմ երաշխավորել նրանց ցանկացած իրավաբանական խնդրի լուծման համար:
Արիս Աջանդ
Գործարար` ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից
«AM» իրավաբանական ընկերությունը ինձ զարմացրել է սպասարկման բարձր մակարդակով: Նրանք իմ բոլոր հանձնարարություններն արել են ժամանակին: Հաճելի է գործ ունենալ ճշտապահ մարդկանց հետ, որոնք միշտ իրենց խոսքի տերն են…
Արտաշես Գաբրիելյան
«Նոյյան Տապան» խմիչքների խանութների ցանց, հիմնադիր/տնօրեն
«AM» իրավաբանական ընկերության հետ երկար տարիների աշխատանքից հետո ցանկանում ենք ընկերության թիմին արտահայտել մեր երախտագիտությունը: Լինելով միշտ քաղաքավարի և դրական՝ նրանք մեր հարաբերություններին հաղորդում են լավ տրամադրություն և մթնոլորտ: Մեր բոլոր հարցումներն ուշադրությամբ ուսումնասիրվել են և մեզ մշտապես տրամադրվել են շատ պրոֆեսիոնալ պատասխաններ: «Քաղաքավարի, կազմակերպված և պրոֆեսիոնալ». այս ամենը «AM» իրավաբանական ընկերության թիմի մասին է:
Տիգրան Քարամյան
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան պատվիրակության HR մասնագետ
Շատ տպավորված եմ AM իրավաբանական ընկերության աշխատելաոճով և մասնագիտական հմտություններով: Գնահատում եմ նրանց պրոֆեսիոնալիզմը, հարցերին խորությամբ մոտենալու պատրաստակամությունը և արագ ու արդյունավետ լուծումներ գտնելու հմտությունը: Շատ շնորհակալություն ձեր իրավաբաններին այսպիսի բարձրորակ ծառայության համար:
Պերճ Զեյթունցյան
Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս
Մինչ այսօր, “AM” իրավաբանական ընկերության հետ համագործակցության մեջ ամենից առավել գնահատում ենք աշխատանքի արագությունը, որը որևէ կերպ չի անդրադառնում մատուցված ծառայությունների որակի վրա, ինչպես նաև աշխատակազմի պատրաստվածությունն ու պատրաստակամությունը, ներգրավվել բարդ խնդիրների լուծման մեջ, որորնք մեր դեպքում պահանջում են շատ հաճախ ոչ միայն տեղական այլ նաև միջազգային բիզնես իրավունքի և կարգավորումների բարձր և արդի գիտելիքներ։
Անդրանիկ Շահբազյան
“Samsung Electronics”-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար
«AM» իրավաբանական ընկերության իրավաբանների երիտասարդության, փորձի և բարձր մասնագիտական գիտելիքների համակցությունը հաղթաթուղթ է ցանկացած իրավական խնդրի լուծման համար:
Գեորգի Մկրտչյան
JYSK, AVON, CLiven և Swatch group-ի ապրանքային նշանների ներկայացուցիչ Ստալկեր և Հոմբեյս ընկերությունների տնօրեն
«AM» իրավաբանական ընկերությունը աչքի է ընկնում իր փորձառու մասնագետներով, պրոֆեսիոնալ և բարձրակարգ կատարված աշխատանքով, հաճախորդների նկատմամբ ցուցաբերած պատրաստակամ և պատասխանատու վերաբերմունքով: Ընկերությունը բավականին արագ և օպտիմալ կերպով լուծում է առաջացած հարցերը և խնդիրները՝ խնայելով հաճախորդի ժամանակը:
Սերգեյ Սմբատյան
ՀՀ պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր
Երբ առաջին անգամ դիմեցի «AM» իրավաբանական գրասենյակին, պատրաստ էի վճարել որոշակի գումար իրենց ծառայության համար: Ինձ հայտնեցին, որ իմ գործն այնքան հեշտ է, որ չարժե ներգրավել իրավաբանի և անիմաստ գումար վատնել: Իսկապես խնդիրը լուծվեց անվճար: Նրանց ազնվությունը հաճախ զարմացնում է:
Վահե Գևորգյան
«Կորկունով» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, «Պոլիտան» ընկերության հիմնադիր
Շատ լավ իրավաբանական ընկերություն է, որը համապատասխանում է միջազգային հաճախորդների պահանջներին: Ամեն ինչ, ինչպես ակնկալվում է: Ազնիվ և լավ մարդիկ:
Դոկտոր Բրայան Ֆերա
Ներդրող Հայաստանում, Հայաստանի պատվավոր հյուպատոս Հեսսենում, Գերմանիա
«Սանիթեք» Խմբի տնօրենների խորհրդի, «Սանիթեքի» թիմի և իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն անգերազանցելի և նշանակալից աջակցության համար, որը տվել եք մեզ Հայաստանում մեր գործունեությունը սկսելուց: Ձեր փորձը, հմտությունը, պատրաստակամությունը և նվիրվածությունը մեզ օգնեցին հաջողության հասնել մեր գործունեության մեջ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր թիմի անդամներին, որոնց մենք համարում ենք մեր ընկերները և մեր ընտանիքը, այն բոլոր ուշ ժամերի համար, որ աշխատել են «Սանիթեքի» համար: Առանց վարանելու ես ցանկացած միջազգային ներդրողի խորհուրդ կտամ Հայաստանում համագործակցել «AM» իրավաբանական ընկերության հետ:
Նիկոլաս Էլ Թաուիլ
«Սանիթեք» Խմբի Տնօրեն, Բաժնետեր
Մենք հպարտ ենք, որ հաստատել ենք երկարատև համագործակցություն «AM» իրավաբանական ընկերության հետ: Այս երկար տարիների համագործակցությունը, որը դեռ ավելի երկար տարիներ պետք է շարունակվի մեր ընկերությունների միջև փոխադարձ վստահության և նվիրվածության ապացույցն է: «AM» իրավաբանական ընկերության ճկունությունը, արագությունը և հուսալիությունը ամենագնահատված հատկանիշներն են, որոնք վկայում են այս ընկերության բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմի և մեծ փորձի մասին:
«Ինեկոբանկ» ՓԲԸ