«AM» իրավաբանական ընկերությունը պաշտպանելու է անվաչմշկորդ Լևոն Աբգարյանի շահերը

Մի քանի ամիս առաջ հանրային լայն քննարկման առարկա դարձավ Երևանում չմուշկներ վարելով հայտնի դարձած Լևոն Աբգարյանի բնակարանի պատմությունը, որը բազմակողմանի լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցների կողմից: Վերջինս բազմիցս հայտարարել է, որ դարձել է խարդախության զոհ և զրկվել է իրեն պատկանող բնակարանի սեփականության իրավունքից:
Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և պահպանելով հեռուստաընկերությամբ հնչեցրած խոստումը՝ AM իրավաբանական ընկերությունը շարունակում է օգնել Լևոն Աբգարյանին իր օրինական շահերի պաշտպանության գործում:
Նշված խնդրի հետ կապված հարցուվել էր քրեական գործ և AM իրավաբանական ընկերությունը անվճար իրավաբանական օգնություն էր ցուցաբերում Լևոն Աբգարյանին նշված քրեական գործի շրջանակներում:
Այժմ արդեն հարցը տեղափոխվել է նաև քաղաքացիական դատավարության դաշտ և դատարան ներկայացվել է հայցադիմում՝ մեր վստահորդին իր բնակարանից վտարելու պահանջով:
AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Վանիկ Մարգարյանը պաշտպանելու է Լևոն Աբգարյանի շահերը դատարանում նաև այս քաղաքացիական գործի շրջանակներում՝ հիմնավորելով սեփականության իրավունքի դադարման ապօրինությունը:

Կարծիքներ

Facebook