«AM»-ի փաստաբանների շնորհիվ երեխայի խնամքը հանձնվեց հորը

«AM» իրավաբանական ընկերություն դիմած քաղաքացին հայտնել էր, որ կինը երեխայի խնամքն ու բնակության վայրը մոր մոտ որոշելու պահանջի մասին հայց էր ներկայացրել դատարան:

«AM»-ի փաստաբաններ Պայծառ Քոչարյանն ու Հայկ Բարսեղյանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, ներկայացրեցին հակընդդեմ հայց, ինչպես նաև միջնորդություն` հայցի ապահովման փոփոխության ու տեսակցության կարգ սահմանելու վերաբերյալ: Ներկայացված միջնորդությամբ հիմնավորվեց հոր` երեխայի դաստիարակությամբ զբաղվելու և տեսակցելու անհրաժեշտությունը. դատարանը բավարարեց այն:

Փաստաբանների վարած բանակցությունների արդյունքում երեխայի մայրը համաձայնեց «AM»-ի հակընդդեմ պահանջին:

Հաշտության համաձայնությունը ներկայացվեց դատարան, սակայն վերջինս հետաձգեց հաշտության համաձայնության հաստատումը և, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի պահանջները, հրավիրեց համապատասխան մասնագետի` մասնագիտական կարծիք ստանալու համար: Հրավիրված մասնագետի կարծիքով հոր կողմից երեխայի խնամքը պատշաճ կազմակերպելու համար որևէ առողջական կամ այլ խոչընդոտներ առկա չեն:

Արդյունքում բավարարվեց «AM»-ի փաստաբանների կողմից ներկայացված հակընդդեմ հայցով առաջադրված պահանջը, և երեխայի խնամքը հանձնվեց հորը:

Կարծիքներ

Facebook