
Շուրջ 14 տարվա աշխատանքային ստաժը, որը նախկինում չէր հաշվարկվել դատական կարգով հաստատվել է՝ ապահովելով կենսաթոշակի վերահաշվարկի հնարավորություն Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված ապացույցներն ու գործի հանգամանքները, իրականացրել է օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որի արդյունքում հաստատվել է անձի աշխատանքային գործունեությունը տարբեր կազմակերպություններում: Գործի շրջանակում կատարվել է համապարփակ իրավական աշխատանք՝ ուղղված աշխատանքային ստաժի փաստագրմանը ։ Հավաքագրվել են բազմաբնույթ ապացույցներ՝

Հայաստանում արձանագրվել է կարևոր ձեռքբերում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում․ դատարանի որոշմամբ ապօրինի ներմուծված ապրանքները ենթակա են ոչնչացման: «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան, արտոնագրային հավատարմատար Վանիկ Մարգարյանը ավելի քան 10 տարի ներկայացնում է «ZF» խմբի իրավական շահերը ՀՀ-ում՝ հանդիսանալով այն առաջին մասնագետներից մեկը, ով արդյունավետորեն կիրառել է ՊԵԿ մաքսային ծառայության կողմից տրամադրվող մտավոր սեփականության պաշտպանության

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ civic.am լրատվականի, որով պահանջվում էր հրապարակային ներողություն, հերքում և 9.000.000 ՀՀ դրամի փոխհատուցում։ Հայցը վերաբերում էր civic.am լրատվականի կողմից 2025 թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 3-ը հրապարակված ութ հոդվածների, որոնցում ներկայացված էին քննադատական անդրադարձներ Սամվել Կարապետյանի գործունեության վերաբերյալ։ Դատարանը ընդունեց պաշտպանական

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը մասնակցել է Բուդապեշտում կազմակերպված արհեստական բանականության (AI) համատեքստում հեղինակային իրավունքի վերաբերյալ համաշխարհային մարտահրավերներին նվիրված քննարկումներին և միջազգային փորձի փոխանակմանը։Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել ուսումնասիրել առաջատար միջազգային փորձը և դրա կիրառելիությունը Հայաստանում՝ մտավոր սեփականության ոլորտի շարունակական զարգացման համատեքստում։ Այցի շրջանակում Վանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել նաև «AM»իրավաբանական ընկերության գործընկեր՝ 𝐕𝐢𝐬𝐞𝐠𝐫𝐚𝐝 𝐋𝐞𝐠𝐚𝐥

ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ «Իմնեմնիմի» հաղորդման ընթացքում Վազգեն Սաղաթելյանի տարածած տեղեկատվությունը դատարանը ճանաչեց զրպարտություն՝ պարտավորեցնելով տարածել հերքում: 2026 թվականի մարտի 3-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հայցն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը հանդես է եկել ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի համատեղ կազմակերպած աշխատանքային նիստին, որտեղ քննարկվել են հեղինակային իրավունքի օրենսդրության բարեփոխման հնարավորությունները։ Վանիկ Մարգարյանը ներկայացրել է կոլեկտիվ կառավարման համակարգի բարեփոխումների և հեղինակների իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմները, որոնց օրենսդրական նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել է որպես համահեղինակ։

Վստահորդը տարիներ շարունակ ապրել է վեճի առարկա դարձած հասցեում ամուսնու հետ, սակայն վերջինս երկրից հեռանալուց հետո նա միանձնյա շարունակել է բնակարանի օգտագործումը՝ հոգալով դրա պահպանությունը և կատարելով բոլոր անհրաժեշտ ծախսերը: Նրա բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետումը շարունակվել է ավելի քան 10 տարի, ինչը հիմք հանդիսացավ սեփականության իրավունքի ճանաչման համար: Դատարանը, հիմնվելով AM իրավաբանական ընկերության ներկայացրած

Քաղաքացու իրավունքների պաշտպանությունը հերթական անգամ հաջողությամբ ապահովվեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ ընդդեմ Վեոլիա Ջուր ՓԲԸ: Գործը վերաբերում էր քաղաքացու նկատմամբ ավելի քան 700 000 ՀՀ դրամի հավելյալ պարտավորության սահմանմանը, որը, ըստ ընկերության, առաջացել էր ջրաչափի խախտման հետևանքով: Դեռևս 2025 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը ամբողջությամբ բավարարել էր AM իրավաբանական ընկերության ներկայացրած

Մեր գրասենյակին դիմած վստահորդը մոր մահից հետո չէր կարողանում իրացնել իրժառանգական իրավունքները։ Փաստաթղթերում առկա անճշտությունները, ինչպես նաևմյուս ժառանգի հետ առաջացած վեճը խոչընդոտում էին ժառանգության ձևակերպմանգործընթացը ։ Գործը վարեց փաստաբան Պայծառ Քոչարյանը, ում կողմից ձեռնարկվեցինանհրաժեշտ իրավական գործողություններ՝ ժառանգության ձևակերպման ուղղությամբ ։Արդյունքում նոտարի կողմից տրվեց ժառանգության իրավունքի վկայագիր , որի հիմքովգրանցվեց վստահորդի սեփականության իրավունքը ։ Սակայն մյուս

Հաճախորդը դիմել էր մեզ՝ հայտնելով, որ իր հետ ամուսնության մեջ գտնվող կնոջը արտասահմանից ուղարկել էր լիազորագիր, որի հիման վրա վերջինս օտարել էր մինչև ամուսնությունը հաճախորդի կողմից ձեռք բերված գույքը և հրաժարվում էր վերադարձնել օտարումից ստացված գումարը ։ AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Պայծառ Քոչարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ , և դատարանը