
«AM» իրավաբանական ընկերության հաճախորդի ազգականը, իրականությանը չհամապատասխանող փաստեր ու ապացույցներ ներկայացնելով, ձեռք էր բերել իրավունքներ այն բնակելի տան և հողամասի մի մասի նկատմամբ, որը պետք է ժառանգեր մեր վստահորդը։ ՀՀ վարչական դատարանում վիճարկվել էր հաճախորդի ազգականին տրված վարչական ակտը, սակայն դատարանը մերժել էր ներկայացված հայցը, իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը անփոփոխ էր թողել կայացված վճիռը։…

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան և պարտքերի հետգանձման ծառայության ղեկավար Հայկ Բարսեղյանը ղեկավարել է Լիտվայի Հանրապետությունում բժշկական ոլորտում գործունեություն իրականացնող խոշոր ընկերության` ՀՀ-ում գրանցված և գործունեություն ծավալող կազմակերպությանը մատակարարած ապրանքի պարտքի բռնագանձման գործընթացը:

«AM» իրավաբանական ընկերությանն էր դիմել քաղաքացի` հայտնելով, որ ազգականը տարիներ առաջ քանդել է Կոտայքի մարզում գտնվող իր տունը և չի ցանկանում փոխհատուցում վճարել։ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանը հայց ներկայացրեց դատարան՝ վնասը փոխհատուցելու և քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար։ Վնաս պատճառած անձը փորձում էր խոչընդոտել գործի ընթացքը՝ բողոքներ ներկայացնելով Քննչական կոմիտե, սակայն փաստաբանը ձեռք բերեց…

Իրանական բեռնափոխադրող ընկերությունը ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալելիս բախվել էր լուրջ իրավական խնդիրների. գործընկեր հայկական ընկերությունը հրաժարվում էր կատարել վերջինիս նկատմամբ ունեցած իր ֆինանսական պարտավորությունները։ «AM» իրավաբանական ընկերության փորձառու փաստաբանների թիմը, մանրամասն վերլուծելով գործը, կառուցեց վստահորդի խախտված իրավունքների դատական պաշտպանության հիմնավոր ռազմավարություն և հայց ներկայացրեց դատարան՝ պահանջելով ոչ միայն պարտավորության մայր գումարը, այլ նաև դրա նկատմամբ…

Ժառանգությունը բացելուց հետո մահացածի քույրը դիմել էր դատարան եղբոր դստեր դեմ, ըստ որի «AM»-ի վստահորդից պահանջում էր հատուցել հոր հիվանդության ընթացքում կատարված ծախսերը: Հայցվորի պնդմամբ վճարել էր ժառանգատուին բուժող բժշկին, վարձել էր մասնավոր ինքնաթիռ և հատուկ ուղեկցող անձնակազմի միջոցով եղբորը տեղափոխել էր Հայաստան: Հայցվորը, որպես ծախսերի փոխհատուցում, պահանջում էր 40,000 եվրո: «AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ…

«AM» իրավաբանական ընկերություն դիմած քաղաքացին մեղադրվում էր կենդանի շահումով խաղեր վարելու միջոցով ընկերոջն առանց պետական գրանցման, առանց հատուկ թույլտվության և լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն օժանդակելու մեջ: Վերջինս, ըստ մեղադրանքի, որոշ ժամանակ վարել է պարբերաբար շահույթ ստանալու նպատակով կազմակերպված «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Ըստ մեղադրանքի` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5 500 000…

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, որով վերջինս պարտավորվում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունն ու փոխհատուցում վճարել: «Հրապարակ»-ի հոդվածում անդրադարձ էր եղել Արայիկ Հարությունյանի` իբր քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարմանը: ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խախտված իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական գրասենյակը, ի…

«AM» իրավաբանական ընկերությունը «Pro bono»-ի շրջանակում պարբերաբար անվճար իրավաբանական աջակցություն է ցուցաբերում օգնության կարիք ունեցող քաղաքացիներին: Հերթական օգնությունը տրամադրվել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացուն: Տեղահանվելիս հնարավոր չի եղել պահպանել դիմողի ամուսնու մահվան վերաբերյալ ակտային փաստաթղթերը, որոնց բացակայության պայմաններում արցախցին չէր կարողանում ստանալ ՀՀ քաղաքացիություն: «AM»-ի իրավաբան Լևոն Միքայելյանը փաստաբան Հայկ Բարսեղյանի համակարգմամբ ուսումնասիրել է փաստաթղթերի…

«AM»-ի վստահորդը 20 տարուց ավելի տիրապետում և օգտագործում էր խանութ-տաղավար, սակայն չէր կարողանում սեփականության իրավունք գրանցել: Չնայած ներկայացված բոլոր ապացույցներին ու հիմնավորումներին` Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը՝ գույքի տիրապետումը գնահատելով ոչ բարեխիղճ: «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որի հիման վրա գործն ուղարկվել էր ստորադաս դատարան` նոր քննության:…

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Երևան» նոտարական տարածքի նոտարի դեմ ներկայացվել էր 8 մլն դրամ վնասի հատուցման հայց՝ ենթադրյալ օրենքի խախտման հիմքով։ «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանը միջնորդել էր գործի վարույթը կարճել՝ պատճառաբանելով, որ նոտարի գործողությունների իրավաչափությունը կարող է քննարկվել միայն վարչական դատարանում։ Բացի այդ, հայցի հիմքում ընկած էր այն կանխավարկածը, որ նոտարի գործողությունները…