Ի՞նչ է աշխատանքային պայմանագիրը և ինչո՞ւ է այն պարտադիր
Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքի պարտավորությունները, վարձատրության պայմանները, վարձատրությունը սահմանվում, ստորագրվում են իրավական փաստաթղթով, որն էլ հանդիսանում է աշխատանքային պայմանագիր։ Աշխատանքային վեճեր ծագելու դեպքում աշխատանքային պայմանագիրն ապահովում է աշխատանքային իրավունքի պաշտպանությունը։
- Որո՞նք են աշխատանքային պայմանագրի պարտադիր պայմանները՝ ըստ ՀՀ օրենսդրության
Աշխատանքային պայմանագրի հիմանական պարտադիր պայմանները ներառում են գործատուի և աշխատողի տվյալները՝ անուն, ազգանուն, պաշտոնը, գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը, աշխատանքի հիմնական պարտականությունները, պայմանագրի ժամկետը, աշխատաժամանակը, աշխատավարձի չափը, պայմանագրի կնքման ամսաթիվը։ Աշխատանքային պայմանագիրը պարտադիր պետք է ստորագրվի կողմերի կողմից, այլապես այն իրավական ուժ չի ունենա։ Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։
Գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով։
- Ինչպե՞ս հստակ սահմանել աշխատողի գործառույթները և պարտականությունները
Աշխատանքային պարտականությունները հանդիսանում են աշխատանքային պայմանագրի հիմանկան և պարտադիր մասը։ Աշխատանքային պարտականությունները կարելի է բաժանել և սահմանել երկու հիմնական մասով․
Ընդհանուր պարտականություններ, որոնք ներառում են կազմակերպության ներքին կազմակերպական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, որը ներառում է բարեխղճորեն վերաբերվել գործատուի գույքին, պահպանել անվտանգության, գաղտինության պահանջները։
Հատուկ պարտականություններ, որոնք սահմանում են այն հանձնարարությունները, և դրանց իրականացման պահանջները, որոնք բխում են աշխատողի հիմնական մասնագիտական կարողություններից և փորձից։ Նման պարտականություններն անհրաժեշտ է սահմանել հնարավորինս մանրամասն ու հստակ, օրինակ՝ ինչ է պահանջվում կատարել, ինչպես, ինչ արդյունքներ է ակնկալվում, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարընթերցումներից և մեկնաբանություններից։
Աշխատանքային պարտականությունների հետ միաժանակ անհրաժեշտէ սահմանել նաև դրանց կատարելուց թերանալու կամ խախտելու հետևանքներ, ինչպես նաև թե ինչ աշխատանքային իրավունք ունի աշխատողը։ Դրանք օգնում են առավել արդյունավետ կարգավորել դժվարությունները աշխատանքային վեճեր ծագելու դեպքում։
- Որո՞նք են աշխատանքային պայմանագրի լուծման (դադարեցման) հիմքերը
Աշխատանքային պայմանագիրը կարող է դադարեցվել կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր կողմի նախաձեռնությամբ։
Կողմերի համաձայնությամբ պայմանագիրը դադարեցնելու համար գործատուն կամ աշխատողը կարող է գրավոր մյուս կողմին հայտնել աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մտադրության մասին։
Եթե կողմերը համաձայնում են, կնքվում է գրավոր համաձայանգիր, աշխատանքային հարաբերությունները դադարեցվում են։
Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը դադարում է ժամկետը լրանալու դեպքում։
Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը կարող է դադարեցվել, գործատուի լուծարման, աշխատանքի ծավալների փոփոխման, կրճատման դեպքում, ինչպես նաև պաշտոնին չհամապատասխանելու, աշխատանքային պայմանագրի կամ կարգապահական կանոններով սահմանված պայմանները խախտելու, այդ թվում անհարգելի բացակայելու դեպքում։
- Հնարավո՞ր է կնքել աշխատանքային պայմանագիր որոշակի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի՝ այսինքն կոնկրետ ժամկետով, որը կարող է սահմանվել օրացուցային ժամկետով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտով։
Սակայն, եթե նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է, կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
- Ի՞նչ ժամկետներում պետք է ծանուցել պայմանագիրը լուծելու մասին:
Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում առաջարկը ներկայացնելուց հետո մուս կողմին տրվում է յոթ օր ժամանակ իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնելու համար։
Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու դեպքում գործատուն պարտավոր է առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով տեղեկացնել աշխատողին։
Աշխատողն աշխատանքային իրավունք ունի իր նախաձեռնությյամբ դադարեցնել աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին։
- Արդյո՞ք աշխատավարձի չափը պետք է նշվի պայմանագրում:
Աշխատավարձը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի կարևոր մասը, և պետք է սահմանվի աշխատանքային պայմանագրով։ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց գործատուն պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձ։
Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և պարգևատրումներ:




