Ո՞ր դեպքում է ամուսնալուծությունը կատարվում ՔԿԱԳ (ЗАГС) մարմիններում
Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնալուծությունն իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից կամ դատական կարգով։
Այն դեպքում, երբ ամուսիններն համաձայն են ամուսնալուծվել, ամուսնությունն իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում (ՔԿԱԳ):
Այս դեպքում անհրաժեշտ է համատեղ ներկայացնել դիմում ամուսինների կողմից անձամբ ՔԿԱԳ այցելելու կամ էլեկտրոնային տարբերակով՝ Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակում։
Էլեկտրոնային տարբերակով դիմում ներկայանցելու համար անհրաժեշտ է, որ ամուսիններից յուրաքանչյուրն ունենա էլեկտրոնային ստորագրություն։
Դիմում ներկայացնելուց հետո ամուսնալուծության գրանցումն իրականացվում է դրան հաջորդող երկու օրացուցային ամսվան հաջորդող աշխատանքային օրը։
Ամուսնալուծության գրանցման համար անհրաժեշտէ վճարել 10․000 դրամ պետական տուրք։
Այն դեպքում, երբ ամուսիններից մեկը․
- դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող,
- դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ,
- դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով, ապա մյուս ամուսինը կարող է դիմում ներկայացնել ՔԿԱԳ ամուսնալուծության պահանջով։
Ե՞րբ է անհրաժեշտ դիմել դատարան ամուսնալուծության համար
Ամուսնալուծությունը դատական կարգով տեղի է ունենում հետևյալ դեպքում․
Այն դեպքում, երբ ամուսինների մինչև ամուսնալուծոթյան վերաբերյալ համաձայնությունը բացակայում է, սակայն ամուսիններից մեկը դեռևս ցանկանում է ամուսնալուծվել, ապա ամուսնալուծվել ցանկացող ամուսինը հայցադիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատարան։
Երբ ամուսինների միջև համաձայնություն չկա ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու, երեխաների խնամքի վերաբերյալ, ապա այս դեպքում ևս ամուսիններից մեկը կարող է դիմել դատարան՝ դատական կարգով վեճը լուծելու համար։
Ինչպե՞ս կազմել և ո՞ւր ներկայացնել ամուսնալուծության հայցադիմումը
Ամուսնալուծության համար հայցադիմումը ներկայացվում է պատասխանողի բնակության վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Հայցադիմումը կազմելիս պետք է պարտադիր նշել հետևյալ տեղեկատվությունը՝
- դատարանի անվանումը, որտեղ ներկաայցվում է հայցադիմումը,
- հայցվորի անունը (անվանումը),
- հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն,
- ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից),
- հայցվորի անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
- պատասխանողի անունը (անվանումը),
- հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն։
Այնուհետև պետք է նկարգրել այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը։
Հայցադիմումին կցվում են նաև այն բոլոր փաստաթղթերը, որոնք կհավաստեն այն տեղեկություններն ու փաստերը, որի հիման վրա կազմվել և ներկայացվում է հայցադիմումը։
Հայցադիմումի համար անհրաժեշտ է նաև վճարել պետական տուրք 4000 դրամի չափով։
Ամուսնալուծության նպատակկով դատարան դիմելու համար դուք կարող եք նաև ստանալ իրավաբանակն խորհրդատվություն։
Որո՞նք են ամուսնալուծության համար անհրաժեշտ հիմնական փաստաթղթերը
Դատարան ներկայացվող հայցադիմումի, ինչպես նաև է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում (ՔԿԱԳ) դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ․
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- Ամուսնության վկայական։
Եթե դատարան ներկաայցվող հայցադիմումը վերաբերում է նաև երեխայի խնամքի հետ կապված հարցերին, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև երեխայի(ների) ծննդյան վկայականները, աշխատանքի առկայության, վարձատրության, բնակության վայրի, պայմանների վերաբերյալ փաստաթղթեր։
Որքա՞ն է կազմում պետական տուրքի չափը ամուսնալուծության դեպքում
Դատական կարգով ամուսնալուծության համար պետական տուրքը կազմում է 4000 դրամ,
Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում (ՔԿԱԳ) փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության գրանցման համար պետական տուրքը կազմում է 10000 դրամ։
Այս պետական տուրքի վճարումն իրականացվում է նաև այն դեպքում, երբ ամուսնալուծությունն իրականացվում է դատական կարգով։
Ինչպե՞ս է դատարանը որոշում երեխաների բնակության վայրը և ալիմենտի չափը
Դատարանը երեխայի բնակության վայրը որոշում է հաշվի առնելով նաև 10 տարեկանը լրացրած երեխայի ցանկությունը, բայց հիմնական կողմնորոշիչը երեխայի լավագույն շահն է, ինչը ենթադրում է, որ դատարանը գնահատում է երեխայի բնակության, դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների առկայությունը, դրանց որակը։
Որքա՞ն է տևում ամուսնալուծության դատական գործընթացը
Դատական կարգով ամուսնալուծության համար օրենսդրությամբ հստակ սահմանված ժամկետ գոյություն չունի։ Այն կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ, թե կողմերը քանի անգամ և որքան ժամանակով են միջոնդել հետաձգել դատական նիստը և այլն։




