Մտավոր սեփականության պաշտպանություն Հայաստանում

մտավոր սեփականության իրավունք

Ի՞նչ է մտավոր սեփականությունը և ինչո՞ւ է այն կարևոր բիզնեսի համար

Մտավոր սեփականությունը մարդու մտավոր գործունեության արդյունքների՝ ապրանքների, աշխատանքների, կամ ծառայությունների, անհատականացումն է։ Այսինքն՝ դրանց նկատմամբ հեղինակի իրավունքների սահմանման, հաստատման գործընթացն է։

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ մտավոր սեփականություն են․

  • գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները,
  • կատարումները, հնչյունագրերը (ֆոնոգրամաները) և հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները,
  • գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները,
  • սելեկցիոն նվաճումները,
  • ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները,
  • չբացահայտված տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու),
  • ֆիրմային անվանումները,
  • ապրանքային նշանները (սպասարկման նշանները),
  • աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները։

Ապրանքային նշանների գրանցման գործընթացը

Ապրանքային նշանների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ապրանքային նշանն  օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։

Ապրանքային նշանը գրանցելու համար պետական լիազոր մարմնին՝ Մտավոր սեփականության գործակալություն  գրավոր կամ էլեկտրոնային համակարգի միջոցով հայերեն լեզվով անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի։

Հայտի հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել հայտարկված նիշի հստակ պատկերը (վերարտադրությունը, այդ թվում` ձայնային ապրանքային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով) և նկարագրությունը, ինչպես նաև այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը, որոնք խմբավորված են հայտը ներկայացնելու թվականին գործող Նիցցայի դասակարգչի դասերին համապատասխան` ըստ դասերի համարների աճման։

Հայտի հրապարակման օրվանից հետո` եռամսյա ժամկետում, անցկացնում է հայտի ըստ էության փորձաքննություն՝ ստուգելու համար հայտարկված ապրանքային նշանի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահպանության պայմաններին։

Եթե ապրանքային նշանի գրանցման մերժման հիմքերը բացակայում են, ապա ապրանքային նիշը գրանցվում է, և տրվում է ապրանքային նշանի գրանցման վկայագիր։

Գյուտերի և օգտակար մոդելների արտոնագրում

Գյուտերի, օգտակար մոդելների եվ արդյունաբերական նմուշների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ գյուտերի, օգտակար մոդելների արտոնագրումն իրականացվում է հետևյալ քայլերով․

  • Հայտի կազմում, որին անհրաժեշտ է կցել գյուտի նկարագրությունը, հավակնության սահմանումը, գծագրերը և սեղմագիրը (ռեֆերատ):
  • Հայտը և կից փաստաթղթերը գրավոր կամ էլեկտրոնային համակարգի միջոցով հայերեն լեզվով ներկայացնել Մտավոր սեփականության գրասենյակ։
  • Գրասենյակը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը ու համապատասխանությունը սահմանված պահանջներին:
  • Գյուտերի դեպքում տվյալները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում, որից հետո ստուգվում է, թե որքանով են դրանք նորարարական։
  • Մերժման հիմքերի բացակայության դեպքում տվյալները գրանցվում են պետական գրանցամատյանում, և հայտատուին շնորհվում է արտոնագիր։

Արդյունաբերական նմուշների պաշտպանություն

Արդյունաբերական նմուշների պաշտպանությունը ենթադրում է, որ  կոնկրետ արտադրանքի ձևավորումը, տեսքն ստացել են իրավական գրանցում, և դրանով արգելվում է երրորդ անձանց առանց թույլտվության օգտագործել այդ նույն արդյունաբերական նմուշը։

Արդյունաբերական նմուշների պաշտպանության համար անհրաժեշտ է պետական լիազոր մարմնին՝ Մտավոր սեփականության գործակալություն  գրավոր կամ էլեկտրոնային համակարգի միջոցով հայերեն լեզվով անհրաժեշտ է ներկայացնել հայտ։  Գործընթացը նույնական է այն գործընթացի հետ, որն ապահովում է ապրանքային նշանների  գրանցումը։

Որքա՞ն է տևում ապրանքային նշանի գրանցման գործընթացը:

Ապրանքային նշանի գրանցումը կարող է տևել մինչև 12 ամիս։

Արդյո՞ք հեղինակային իրավունքը պետք է գրանցել, որպեսզի այն գործի:

Հեղինկային իրավունքը գործում է նաև առանց գրանցման, դրա գրանցումն ապահովում է վերջինիս պաշտպանությունը։

Արդյո՞ք Հայաստանում ստացված պաշտպանությունը գործում է արտերկրում:

Հայաստանում ձեռք բեված պաշտպանությունը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պաշտանություն ստանալու համար անհրաժեշտ է այդ երկրի օրենսդրությանը համապատասխան հայտ ներկայացնել։

Հետադարձ Կապ

Ֆեյսբուք