
Լիդա Մկրտչյան
Լիդա Մկրտչյանը միացել է ‹‹AM›› իրավաբանական ընկերության թիմին դեռևս 2022 թվականին՝ աշխատելով ընկերությունում գրեթե մեկ տարի, որից հետո մասնագիտական գործունեությունը շարունակել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ աշխատելով վարչական պալատում, որպես դատավորի օգնական։
Նախկինում աշխատել է նաև ‹‹Էյ Էս փարթներս››, ‹‹Ֆասթ Ջասթիս›› իրավաբանական ընկերություններում՝ որպես իրավախորհրդատու։
Լիդա Մկրտչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան: Այնուհետև ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան:
Լիդա Մկրտչյանը հանդիսանում է նաև ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան։
Մասնագիտացված է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում:



