
Լարիսա Հայրապետյան
Լարիսա Հայրապետյանն ավարտել է Արցախի պետական համալսարանի Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի Իրավագիտություն բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև՝ նույն համալսարանի Իրավագիտություն բաժնի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի աստիճան: 2015-2016թթ. սովորել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամում:
Աշխատել է «Ավիս» ՓԲԸ-ում՝ որպես ավագ փորձագետ, «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ-ում, «Գրեյթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու, «Համար մեկ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան:
2019 թվականի ապրիլից միացել է «AM» իրավաբանական ընկերության թիմին:
Մասնագիտացած է կորպորատիվ, ընտանեկան և քաղաքացիական իրավունքի ոլորտներում:



